Հայկ Մարությանի խոստումը կատարվել է. փոխքաղաքապետը՝ վեց ամսում աղբահանության խնդիրը լուծելու մասին (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավին խոստանում էր, ընտրվելու դեպքում, առաջիկա 6 ամիսներին առնվազն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց արդեն անցել է ճիշտ վեց ամիս, բայց Երևանի փողոցների մեծ մասում աղբ է կուտակված: Այսօր տեղի ունեցած ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանից Factor.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքային իշխանությունն աշխատում է նախընտրական շրջանում տրված խոստումների հիման վրա, և եթե այո, ապա ինչո՞ւ խոստացված ժամանակահատվածում աղբի խնդիրը չի լուծվել:
«Քաղաքի հոգսերը ստանձնելիս աղբահանության խնդիրները գահավիժման եզրին էին: Այն աշխատանքներն ու ծավալը, որոնք իրականացվել են, եթե չիրականացվեին, ապա վիճակն ավելի ծանր կլիներ: Մենք ճգնաժամային կառավարում ենք իրականացրել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ աղբը փողոցներով պարզապես հոսում է, փոխքաղաքապետն արձագանքեց, որ առկա իրավիճակից ավելի սոսկալի վիճակել է եղել:
Factor.am-ի հստակեցնող հարցին՝ այսինքն վեց՝ ամսում աղբահանության խնդիրը լուծելու խոստումը կատարվե՞լ է, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այո՛, կատարվել է»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին