Հայաստանում արտագաղթին զուգահեռ ավելացել է ընտրության իրավունք ունեցողների և ընտրություններին մասնակցողների թիվը
Եվ ընդհանրապես, մի հետաքրքրական բան եմ նկատել․անկախացումից ի վեր Հայաստանում արտագաղթին զուգահեռ ավելացել է ընտրության իրավունք ունեցողների և ընտրություններին մասնակցողների թիվը։ Եվ այս ֆարսն հասավ իր գագաթնակետին այս ընտրությունների ժամանակ։ Ապրիլի 2-ին մենք ունեցանք ընտրությունների այնպիսի մասնակցություն, որից ավելին եղել է թերևս միայն անկախության հանրաքվեի մասնակցությունը։ Հիշեցնեմ, այդ ժամանակ մասնակցությունը կազմել է 94,4 տոկոս, իսկ ընտրություններին մասնակցել է 2 մլն 43 հազար մարդ։
Այսինքն, այն ժամանակ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 174 հազար մարդ։ Անհասկանալի կերպով, արտագաղթի ու պատերազմի միջով անցած երկրում այսօր ընտրության իրավունք ունեցողների թիվը 2,5 միլիոնից ավելի է։
Հանրաքվեն չհաշված, մինչև 2007 թվականը բոլոր ընտրություններին միջինում մասնակցել է 1 մլն 100 հազարից մինչև 1 մլն 300 հազար մարդ՝ առավելագույնը։ 2007 թվականին, սակայն, երբ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը ստանձնեց Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցանք ընտրություններին մասնակցողների թվի «աննախադեպ» ցուցանիշ՝ 1 մլն 375 հազար ընտրող։ Այդ ժամանակ դա կազմում էր ընտրության իրավունք ունեցող 2 319 722 ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 59,3 տոկոսը։
Փաստորեն, այդ ընտրություններից 10 տարի անց Հայաստանում ընտրողների և ընտրության իրավունք ունեցողների թիվը աճել է 200 հազարով։ Այսինքն ինչ-որ տեղից Հայաստանում հայտնվել են 200 հազար «ակտիվ քաղաքացիներ», որոնք բոլորը անխտիր գնացել են ընտրությունների։ Հետաքրքրական է, որ 10 տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է նաև ՀՀԿ-ի օգտին քվեարկածների թիվը։
Եվ եթե դուք դեռ շարունակում եք մտածել, որ 800 հազար մարդ Հայաստանում հոգեկան հիվանդ են, կամ 10 հազար դրամով իրենց երեխաների ապագան Սերժ Սարգսյանին վաճառող, ուրեմն ես էլ բան չունեմ ասելու։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...