Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. շվեյցարական SRF հեռուստաընկերության անդրադարձը
Շվեյցարական SRF հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, դրա զարգացման ընթացքին, հեղափոխության վրա ազդեցություն ունեցած գործոններին, խոսել մինչ Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին:
«Պատմության ընթացքում շատ հեղափոխություններ չենք կարող հիշել, որոնք տեղի են ունեցել առանց արյունահեղության, բայց նման մի հեղափոխություն տեղի ունեցավ»,- պատմում է հաղորդավարը, ապա ներկայացնում երկու գործընկերներին, որոնցից մեկը՝ լրագրող Լուսիա Չիրկին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում և քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դանիել Բոքսլերը Բելգրադից, խոսում են հայկական հեղափոխության ու աշխարհի այլ երկրների համատեքստում՝ ժողովրդավարության հաստատման աղերսների մասին:
«Ես գտնվում եմ Կասկադում, իմ հետևում մայրաքաղաք Երևանն է և հեռվից երևում է Արարատ լեռը»,- պատմում է Լուսիա Չերկինը:
Նա պատմում է, թե ինչպիսին է Երևանը հեղափոխությունից հետո մեկ տարի անց, խոսում մայիսմեկյան տոնի մասին, որի ժամանակ հայերը դուրս են եկել զբոսնելու, վայելելու գարնանային տոնը, քաղաքացիների հետ զրույցներում հետաքրքրվում, թե ինչպիսին է Հայաստանը այս մեծ իրադարձությունից հետո:
«Տրամադրությունը լավատեսական է, ուրախ, դրական»,- ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելում.
«Հիմա շատերն են քարոզում, թե հեղափոխությունը շատ վատ հետևանքներ է ունեցել, ամեն ինչ վատ է, նրանք չեն հասկանում, թե որքան կարևոր էր»:
Քաղաքացիները համոզմունք են հայտնում, որ բազմաթիվ ոլորտներում կան դրական տեղաշարժեր:
Այնուհետ 30 րոպեանոց հաղորդման ընթացքում անդրադարձ է լինում Հայաստանի պատմությանը, պատմական տեղեկություններ են հաղորդվում երկրի բնակչության, հարևան երկրների մասին, կարևորվում, որ այն գտնվում է Արարատ լեռան հովտում, որի վրա ժամանակին հայտնաբերվել են Նոյյան տապանի մնացորդները: Երկիրը ներկայացվում է որպես աշխարհի հնագույն մշակույթ ունեցող պետություններից մեկը:
«2018թ. ապրիլին Երևանում ու այլ քաղաքներում սկսվեցին բողոքի ցույցեր, նրանք պահանջում էին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սարգսյանը 14 տարի նախագահել է երկիրը: Ցույցերին մասնակցում էին հարյուրհազարավոր մարդիկ, այդ թվում` զինվորականները: Ընդդիմադիր խորհրդարանական լրագրող Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց բողոքի շարժումը, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ձերբակալվեց, հաջորդեցին ցույցերը, Փաշինյանն ազատ արձակվեց, Սարգսյանը հրաժարական տվեց: 2018թ. մայիսի 8-ից Նիկոլ Փաշինյանն է երկրի վարչապետը»,- ներկայացնում է ռեպորտաժի հեղինակը:
Իսկ հաղորդավարը ընդգծում է ևս մի հետաքրքիր փաստ Հայաստանի մասին. Բազմաթիվ հայեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, և նրանցից մեկն էր նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև հայտնի Քիմ Քարդաշյանը, ում մասին խոսելիս բնդգծում են, որ նաև ևս «Թվիթերում» հեղափոխություն արեց, գրառում էր կատարել Հայաստանում կատարված հեղափոխության մասին:
Բելգրադում աշխատող քաղաքագետն էլ այս ամենը գնահատում է աշխարհում տեղի ունեցող զարգացումների ենթատեքստում, կարևորում առանց արյունահեղության ժողովրդավարության հաստատումը երկրում: Իսկ Հայաստանի շարքն այսքանով չի ավարտվում` հանդիպումներ հեղափոխության հերոսների հետ, տեղեկություններ արտագաղթի նվազման միտումների ու Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների թվի ավելացման մասին:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին