Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պարզաբանում է Արման Թաթոյանը
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ՄԻՊ 2018թ-ի տարեկան զեկույցի ընթացքում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սոցիալական ցանցերում ատելություն տարածող խմբերի մասին տեղեկություններ պարզվել են՝ ի՞նչ խմբեր էին, ի՞նչ նպատակ ունեին և ի՞նչ հետևանք ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ սոցիալական ցանցերում ատելության ու ագրեսիայի խնդիրը հիմա էլ կա, այլախոհությունը չի հանդուրժվում:
«Ատելություն, բռնության կոչը, սպառնալիքը չի պաշտպանվում խոսքի ազատությամբ: Այդպես բոլոր երկրներում է: Եվ երբ կոնկրետ սպառնալիք է եղել, մենք միշտ հասցրել ենք դա ոստիկանություն կամ դատախազություն: Եվ քրեական վարույթներ եղել են: Բայց, օրինակ, դեռ 2017-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցի նկատմամբ բռնության սպառնալիքներ էին հնչել, սակայն այդպես էլ այդ գործը չբացահատվեց, քանի որ մեխանիզմներն արդյունավետ չեն»:
Արման Թաթոյանը կարևորեց լրագրողների դերն այս հարցում, որպեսզի հետևողականորեն հեռացվեն սպառնալիք պարունակող մեկնաբանությունները: Նաև ավելացրեց, որ հաճախ հարցազրույց տվողը նույնացվում է լրագրողի հետ, ու սպառնալիքներն ուղղվում են լրագրողին:
Թագուհի Թովմասյանի հաջորդ հարցը վերաբերում էր ՄԻՊ-ի նշած այն խնդրին, որ բժշկական ծառայություններից պատշաճ կերպով օգտվելու դժվարություններ կան, հատկապես պետպատվերի շրջանակում:
«Պետական պատվերով նախատեսված ծառայությունների շրջանակը մեծացվել է, բայց համակարգը պատրաստ սպասարկման: Մենք բժիշկներից էլ բողոքներ ունենք, որ իրենք չեն հասցնում սպասարկել, քաղաքացիներից էլ կան բողոքներ, որ չեն սպասարկվում: Օրինակ՝ տեղեր կան, որ հերթագրումով է, և երբ հերթի ցանկն ավարտվում է, մարդուն պետք է կամ մերժեն, կամ ուղղորդեն վճարովի ծառայությունից օգտվելու»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հալածանքներ, ինչպես հաճախ է վերջին շրջանում նշվում, և արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որպես չեզոք կողմ՝ ՄԻՊ-ը նշեց․
«Բազմիցս նշել եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն գործիքը, որ քաղաքական գնահատականներ տա: Այլ հարց է, որ մարդու իրավունքների տեսանկյունից յուրաքանչյուր հարց իմ ուշադրության կենտրոնում է»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին