Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից
Խորհուրդներ “ՍԼԱՎՄԵԴ” բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Սարգսյանից
-Գարնանը վիրուսներն ակտիվանում են, մինչդեռ բոլորիս դիմադրողականությունը ձմռան ընթացքում ընկել է: Հնարավո՞ր է այնուամենայնիվ զերծ մնալ վարակվելուց:
-Այո, բայց կան որոշակի կանոններ, որոնց որոնց հետևելը նվազեցնում է վարակվելու վտանգը:Վիրուսից պաշտպանվելու է կարևոր նշանակություն ունի սենյակի լիարժեք օդափոխումը, բնակարանի, դասասենյակների հաճախակի մաքրելը, օդի օպտիմալ ջերմությունը, խոնավությունը: Պետք է պահպանել անձնական հիգիենան՝ հաճախակի օճառով լվացվել: Շատերին թվում է, թե շատ տաք հագնվելը կամ երեխային շատ տաք հագցնելը պաշտպանում է գրիպից, բայց դա այդպես չէ, ընդհակառակը: Երեխան քրտնում է և դրանից ավելի ընկալունակ է դառնում վիրուսի նկատմամբ: Պետք է կոփվել և կոփել երեխաներին, հագնվել ճիշտ, հաճախակի զբոսնել մաքուր օդին, զբաղվել սպորտով, աշխատել հնարավորինս վարել առողջ ապրելակերպ՝ դա բարձրացնում է իմունիտետը: Եթե գտնվում եք միջավայրում, որտեղ բոլորը հիվանդ են, ցանկալի է դիմակ կրել: Արժե ընդունել վիտամիններ, բավարար քանակի հեղուկներ:
-Իսկ եթե այնուամենայնիվ վարակվե՞լ ես:
Եթե Ձեզ մոտ առկա են գրիպի նշաններ, պետք է փակել բերանը անձեռոցիկով, երբ փռշտում եք կամ հազում: Պետք է հեռու մնալ շրջապատող մարդկանց հետ ակտիվ շփումից, մնալ տանը, չգնալ դպրոց կամ աշխատանքի, հասարակական այլ վայրեր, իսկ եթե դուրս գալն անհրաժեշտություն է, ապա անպայման պետք է դիմակ կրել: Կարևոր է նաև խուսափել համբույրներից, ձեռքսեղմումներից, ձեռքերն առանց լվալու չդիպչել աչքերին, քթին, բերանին:
Այս պարագայում սննդակարգը ևս մեծ դերակատարություն ունի. պետք է ընդունել թեթև, դյուրամարս, բայց լիարժեք սնունդ, շատ հեղուկ խմել:
Իսկ եթե հիվանդը շարունակում է ներսուդուրս անել, թեթև հագնվել, մրսել, դեղորայք չի ընդունում, բարդացումների վտանգ կա:
-Ինչպիսի՞ բարդացումներ կարող են լինել և ինչպե՞ս են դրանք արտահայտվում:
Գրիպը տևում է միջինում 5-7 օր: Եթե ավելի երկար է տևում և ուղեկցվում է բարձր ջերմությամբ, գլխացավերով, քթից արտադրությամբ, ծանրացած շնչառությամբ և այլն, նշանակում է առաջացել են ինչ-որ բարդություններ: Սովորական վիրուսի դեպքում հակաբիոտիկներ ընդունելու կարիք չկա, բայց թուլացած իմունիտետին կարող է գումարվել նաև երկորդային բակտերիալ ֆլորան և առաջանան բարդություններ: Այդ դեպքում կարիք է լինում հակաբիոտիկային թերապիայի, որը պետք է բժիշկը նշանակի:
Իրականում գրիպն այնքան թեթև վիրուս չէ, որքան ընդունված է կարծել: Կարող է առաջացնել հարքթային խոռոչների բորբոքումներ, ականջի բորբոքումներ, բրոնխիտներ, թոքաբորբեր, երիկամների բորբոքումներ, միոկարդիտներ, ներգանգային բարդություններ, մինինգիտներ... շատ բարդանալու դեպքում կարող է անգամ մահվան հանգեցնել: Գրիպը կարող է ունենալ կայծակնային ընթացք, և մի քանի օրում մեծ խնդիրներ առաջացնի:
Ահա թե ինչու պետք է աչալուրջ լինել և որևէ անսովոր ախտանիշի դեպքում անմիջապես դիմել բժշկի:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս