Փաշինյանը հավատո՞ւմ է իր երբեմնի զինակցի ազնվությանը. Մեկնաբանում է Սանասարյանը
Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում եղել է, խոսել ենք, զրուցել ենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանը:
Հարցին, թե ինչ արդյունք է տվել այդ հանդիպումը, Սանասարյանը պատասխանեց. «Վարչապետ Փաշինյանը ոչ դատավոր է, ոչ դատախազ, որ այս գործերին խառնվի»:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե վարչապետը հավատո՞ւմ է Սանասարյանի ազնվությանը. «Այդ հարցերը տվեք վարչապետին: Ամենամեծ վստահությունն ու հավատը ժողովրդի կողմից է: Ես ամեն օրն եմ դա զգում, ավելի եմ ուժեղանում: Պետք է հավատան Հայաստանի հաջողություններին, պետք չի, որ առանձին ինձ հավատան»:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։
Նույն գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին