Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակում
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ երգչուհի Լարիսա Դոլինան վաճառել է իր բնակարանը հոգեկան խանգարվածության վիճակում, չնայած խարդախ գործողություններից առաջ նա նման խնդիրներ չի ունեցել։ Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ՝ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ։
Այն նաև նշում է, որ երգչուհու հոգեկան խանգարումը խոչընդոտել է նրան լիովին գիտակցել իր գործողությունները գործարքի կնքման պահին։
Լարիսա Դոլինայի սխալ պատկերացումը, թե ինքը բնակարանը վաճառում է ֆիկտիվ կերպով՝ խարդախությունը կանխելու համար, և որ գործարքը կչեղարկվի, չի կարող հիմք հանդիսանալ գործարքն անվավեր ճանաչելու համար: Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշման համաձայն՝ սա սխալ պատկերացում է դրդապատճառների և հետևանքների, այլ ոչ թե գործարքի բնույթի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Դոլինան դարձել էր Ուկրաինայից իրեն զանգահարող հեռախոսային խաբեբաների զոհ։ Նրանք ապրիլից մինչև հունիս ամիսները պարբերաբար կապ էին հաստատել նրա հետ՝ հորդորելով նրան իր խնայողությունները փոխանցել ենթադրաբար անվտանգ հաշվի՝ դրանք չարտոնված մուտքից պաշտպանելու համար։ Արդյունքում, երգչուհին իր խնայողությունները փոխանցել էր խաբեբաների կողմից վերահսկվող հաշիվներին և վաճառել իր բնակարանը։ Հասկանալով, որ իրեն խաբել են, նա դիմել է ոստիկանություն։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)