Չոռնի Անո. «Արել եմ, լավ եմ անում, տներից բերել եմ, էլի պիտի բերեմ». (տեսանյութ)
Aravot.am-ը գրում է.Գյումրու Ավտոկայան թաղամասի «Զանգակ» տնակային մանկապարտեզի դիմաց թունդ վիճաբանություն տեղի ունեցավ մարդկանց դեպի ընտրատեղամաս ուղղորդող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների ու Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի միջև։
Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանի կինը` Արուսյակ Հովհաննիսյանը, որը նույնպես «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից է, եկել էր «Զանգակ» մանկապարտեզի ահազանգի հետքերով, որ բակում քվեաթերթիկներ են բաժանում։
Երբ Արուսյակ Հովհաննիսյանն արդեն նստել էր իր ամուսնու «Ջիփ» մեքենան ու հեռանում էր, սկսվեց մի թունդ կռիվ նրանց ու տարածքը հսկող Մարտուն Գրիգորյանի թիմակից Չոռնի Անոյի միջև։ Թեման կարտոֆիլ վաճառողն էր։ Չոռնի Անոն պնդում էր, որ լավ է անում, վաճառում է։ «Ի՞նչ գործ ունիք կարտոֆիլ ծախողի հետ»,- ասում էր Չոռնի Անոն, որին Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը, հակադարձում էր․ «Լիցենզիա ունի՞ ստեղ կարտոֆիլ ծախելու, եթե չէ, ուրեմն, քաղմաս պիտի գնա, փող մուծի պետությանը»։
Չոռնի Անոն բացականչում էր․ «Իյաաա, բարև ձեզ, տո ես էնքան օրենք գիտեմ, դու դեռ նոր ես ելել, լավ չես ճանչե»։ Երբ ավարտվեց վիճաբանությունը, մենք մոտեցանք տիկին Անահիտին՝ հարցնելով ինչո՞ւ է ուղղորդում մարդկանց ընտրատեղամասեր։ Ի պատասխան՝ նա ասաց․«Արել եմ, լավ եմ անում, տներից բերել եմ, էլի պիտի բերեմ, խնդիր էլ չեմ տեսնում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս