Դիմում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին
Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ,
Հարգելի պարոն Մուկուչյան,
Հարգելի պարոն Զոհրաբյան,
Ցանկացած քվեաթերթիկ, որը պարունակում է սահմանված ձևից բացի ցանկացած այլ գրառում, պետք է համարվի անվավեր, քանի որ`
ՀՀ ընտրական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` "Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե ներառում է ավելորդ գրառում":
Ու թեև նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` "Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա", այնուամենայնիվ քվեաթերթիկի վրա որևէ գրառում չի կարող համարվել ոչ էական, քանի որ ցանկացած գրառում կարող է արված լինել ընտրողի ինքնությունը բացահայտելու համար:
Հաշվի առնելով վերոնշյալը` քվեաթերթիկի վրա ցանկացած գրառում պետք է դիտարկվի որպես էական, և այդ քվեաթերթիկը համարվի անվավեր:
Խնդրում ենք մինչ քվեաթերթիկների հաշվարկի սկիզբը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակային պաշտոնական արձագանքը վերոնշյալ խնդրի և դրա շուրջ տարամեկնաբանությունների վերաբերյալ:
Հ.Գ. Նշենք, որ նախկին ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն քվեաթերթիկը համարվում էր անվավեր, եթե` "բացի քվեարկության համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից ներառում է այլ` ընտրողի ինքնությունը բացահայտող նշում":


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս