Դզվել ես էլի, դե վերջացրեք, կխոսենք. Հայկ Մարությանի եւ ընդդիմադիրների ջրերը մի առվով չեն հոսում (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին, այսօր «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ելույթ ունեցավ եւ նշեց, որ քաղաքապետարանը ընդդիմադիր խմբակցություններին տեղյակ չի պահում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, մասնավորապես՝ ինը հարյուր միլիոն դրամով մեքենաներ գնելու վերաբերյալ նիստ է եղել եւ բացի իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայից տեղյակ չեն եղել:
Նա նաեւ դիմեց լրագրողներին՝ հետաքրքրվել աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության եւ քաղաքապետարանի կապի վերաբերյալ, ապա խնդրեց հրապարակել նամակագրությունը, հակառակ դեպքում կարող են մտածել սեւ գործարքների մասին: «ԲՀԿ» ֆրակցիայից նաեւ ասացին, որ «նեղն է ընկել» քաղաքապետարանը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշեց. «Ես նեղը չեմ ընկել, նեղը չեմ եւ նեղը չեմ ընկնի»: Սրա վերաբերյալ տեղից ռեպլիկ բաց թողեց «ԲՀԿ»-ից Արմեն Ներսիսյանն՝ ասելով. «Դզվել ես էլի»:
Մարությանը շարունակեց խոսքը. «Մեր ֆրակցիայի ավագանու անդամները տեղյակ չեն էն գործերից, որն անում է քաղաքապետարանը, պարտադրություն չկա, որ մենք ամեն մի քայլը տեղեկացնենք, դա աբսուրդ կդառնա, օրական մենք հարյուրավոր որոշումներն ենք կայացնում: Ձեզ էլ ենք խղճում»:
Միքայել Մանրիկյանն էլ ասաց. «Մեզ մի խղճացեք»: Մարությանն հորդորեց իրեն չընդհատել, Մանրիկյանը կրկին ասաց. «Դե վերջացրեք, կխոսենք»:
Մարությանը հակադարձեց. «Մի ընդհատեք, դա Ձեզ սազական չէ, Դուք չպետք է թույլ տաք, որ ես խոսեմ: Ես խնդրում եմ՝ երբեւիցե չընդհատել, պետք է լսենք իրար, հետեւութուններ անենք, շարժվենք օրենքով»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին