Կտրոն չեն տալի՞ս, նույն գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, տարեք, նստացրեք․ Փաշինյան
«Ինձ ամեն օր ասում են, որ գազալցակայաններն ու բենզալցակայանները չեն տալիս ՀԴՄ կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս, ու ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչի՞ չեք կարողանում, պարո՛ն Օսիպյան, պարո´ն Վանեցյան, ինչի՞ չեք լուծում էդ հարցը։ Ինչքա՞ն պիտի էս հարցը մնա»,- կառավարության նիստի ժամանակ այս թեմայով դժգոհեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դիմեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին ու հարցրեց՝ ինչո՞ւ չեն լուծում այդ հարցը։ Պաշտոնյան ասաց, որ, ըստ էության, արձանագրվում են խախտումներ, բայց իրենք չեն կարող հետևել ամեն գործարքի։ Փաշինյանը հարցրեց՝ նույն գազալցակայանին օրական քանի՞ անգամ կարելի է տուգանել կտրոն չտալու համար, ու պարզեց՝ անսահմանափակ։
«Չկա՞ սահմանափակում։ Գնացեք մի գազալցակայանին օրը 1000 անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, 1000 անգամ։ Նույնն էլ բենզալցակայանին, ինչի՞ չեք տուգանում։ Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև ա»,- վրդովված ասաց վարչապետը։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին