Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզ ՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը Իրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ Մակրոն Սպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը ԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն էԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը մտահոգիչ է. ՀԱՊԿ պաշտոնյաԵվրամիությունը մարտից կդադարեցնի Վրաստանի մի խումբ անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմըՄոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. ՕվերչուկՌուբիոն կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցըԽաղաղության խորհրդի առաջին նիստին կմասնակցեն առնվազն 20 երկրների պատվիրակություններԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնինԱպօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 13.02.2026Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկանԵվրոպայի հաղթանակի ամենահեշտ բաղադրատոմսը Ուկրաինային միջոցներ ուղարկելը դադարեցնելն է. ՕրբանԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. ԹրամփԼարսը բաց է«Մարտի 1»-ի գործով քրեական մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի ՕսիպյանինՄենք՝ եվրոպացիներս պետք է լինենք բանակցությունների սեղանի շուրջ. ՄակրոնԿասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքըԱԳՆ-ում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստըՔվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համարՀայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասինTRIPP ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԵվրոպական հանձնաժողովում խուզարկություններ են իրականացվելՇինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է պատճառովGoogle-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Թոփ-լուրեր

«ՕՐՕ»-ն ամփոփում է քարոզարշավը (Տեսանյութ)

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում մեկնարկել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփում են նախընտրական քարոզչությունը։
***
Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը նշել է.
–Մեզ այնպիսի քաղաքական թիմ է պետք, որն առաջին հերթին կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը, թիմ, որը կստանձնի Լեռնային Ղարբաղի խնդրի լուծման ողջ գործընթացը, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ կիրականացնի մեր բոլոր ոլորտներում՝ զարգացում ապահովելու համար։ Հատկապես տնտեսության մեջ մենք պետք է ձևավորենք այնպիսի միջավայր, որ տնտեսությունն ազատականացված ձևով համաչափ զարգանա, ինչպես նաև ուշադրություն դարձնենք ՓՄՁ–ին, որտեղ մրցակցությունը հավասարաչափ լինի։ Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, քանի որ զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երկրի ընդհանուր ճակատագիրը։ Այս ճակատագրական պահին մենք իրավունք չունենք էսպես բզկտված, տրոհված մեր ժողովրդի առջև հանդես գալու։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը նկատել է՝ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն իր նպատակին երբեք չի ծառայել, դարձել է նպատակ, այլ ոչ թե միջոց՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու համար։
–Աշխարհն արդեն մեզ լուրջ չի վերաբերվում, մենք մեր տեղն ու դերը կորցրել ենք տարածաշրջանում։ Քամին ինչ ուղղությամբ փչել է, այդ ուղղությամբ գնացել ենք։ Մեր պատմական դիվանագիտությունը համարյա գոյություն չունի,–նշել է Վ. Օսկանյանը։
Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոյանի հայտարարությանը՝ Վ. Օսկանյանը ցավ է հայտնել, որ նա շահարկում է Հայաստանի տարածքի հետ կապված խնդիրը:
–Այդ պարտվողական, թույլ մոտեցումը որևէ դրական բան չի կարող բերել մեր հետագա գործունեության մեջ, անկախ նրանից՝ ով կլինի իշխանության մեջ,–նշել է Վ. Օսկանյանը:
–Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Տեր–Պետրոսյանը հանդիպել է գործող նախագահին, նրանք արդեն պայմանավորվել են, և այդ օրվանից Տեր–Պետրոսյանն իր անմնացորդ, անվերապահ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը Ղարաբաղի հարցով,–նշել է Վ. Օսկանյանը։
–Իշխանություններն այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ տարածք ուզենան տալ, չեն կարող, չի ստացվի, ինձ մի բան է ուրախացնում՝ ինչ ուզել են անել, 180 աստիճանով հակառակն է ստացվել. հիմա էլ ուզում են տարածքներ հանձնել, և 180 աստիճանով հակառակն է ստացվելու,–հավելել է Վ. Օսկանյանը։
***
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է.
–Այս ընտրական գործընթացը, ընթացակարգը գտնվում են օրենքի սահմաններից դուրս։ Տեսել ենք, թե ինչպես են բռնությունը, քաղաքական բանտարկյալները՝ Հաց բերողից մինչև Սամվել Բաբայան, մտել նախընտրական շրջանի բառապաշար, և սա եղել է իշխող կուսակցապետության վախի արտահայտությունը։ Այս ամենը միասին բերում է այն եզրակացության, որ մենք գտնվում ենք օրենքից դուրս վիճակում։ Այս ամբողջ համալիրը բերում է նրան, որ արդյունքների վրա ազդեցություն ունեցող համատարած խախտումներ արդեն կատարվել են։ Պատասխանատվությունը, իհարկե, անհատական է, բայց այս դեպքում, ի վերջո, նաև կուսակցական։ Մեր ժողովրդի կողմից պետք է գա այն գիտակցությունը, որ կուսակցապետությունը՝ իր ղեկավարով, պետք է հեռանա։ Ակնկալում ենք, որ հետընտրական շրջանում մենք առիթ կունենանք ունենալ վերջապես նոր մեծամասնություն, և իշխող կուսակցությանը կուղարկենք պարկեշտ ընդդիմության շարքերը։
Ի պատասխան լրագրողի կողմից «Gallup»–ի հարցման վերջին տվյալների մեջբերման՝ Վ. Օսկանյանը նկատել է՝ այդպիսի կազմակերպություն ուղղակի գոյություն չունի. այն հնարված է նախագահականի կողմից՝ նրա ֆինանսավորմամբ։