Ապրիլի 2-ին քվեախցիկում ՀՀ քաղաքացին պետք է լրջորեն խորհի՝ ո՞ր ուժին է վստահելու մեր երկրի ապագան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ առաջինը սահմանադրական փոփոխություններից և երկրում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո: Այսօր այդ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է. ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերը՝ 5 կուսակցություններն ու 4 դաշինքները, այս ընթացքում ներկայացրին իրենց ծրագրերը, փորձեցին համոզել ընտրողներին: Թե նրանց որքանո՞վ հաջողվեց, ցույց կտան ընտրությունների արդյունքները: Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱԺ այս ընտրություններն առավել քան կարևոր են. քանի որ միակ հնարավորությունն է լինելու առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձևավորելու հարցում: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլևս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ: Ուստի ապրիլի 2-ին քվեախցիկում ՀՀ քաղաքացին պետք է լրջորեն խորհի՝ ո՞ր ուժին է վստահելու մեր երկրի ապագան, ո՞ր ուժն է ի վիճակի իր վրա կրելու իշխանության ծանր ու պատասխանատու բեռը: Այնպես որ, ընտրությունը պետք է կատարել այդ գիտակցությամբ, այլ ոչ թե տուրք տալով ընտրակաշառքի, ճնշումների, ծանոթ-բարեկամի գործոնին: Մեկ կարևոր փաստ ևս. այս ընտրությունների անցկացման համար ընտրական օրենսգրքով ներդրվել են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրակեղծիքները: Մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար: Ձայներ կորելու հավանականությունը շատ քիչ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...