«Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավը՝ նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչ ի սկզբանե նշում էին ՕՐՕ դաշինքի ներակայացուցիչները, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով վերացավ քաղաքական ընտրությունը, և առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները:
«Այն պետք է հանվի, եթե քաղաքական ուժերը մտահոգ են սրանով: Այս պահին ես վստահ եմ` ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը մեծամասնականի պես է և պարզապես ընտրում են անձանց, այլ ոչ թե կուսակցության: Այդպես մի քանի անգամ մեր տուն են եկել և փորձել համոզել, որ իրենք աշխատում են կոնկրետ թեկնածուների օգտին, որոնք կապ չունեն Հանրապետական կուակցության հետ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՕՐՕ դաշինքի վարկանիշը քարոզարշվի ընթացքում բավականին աճեց:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում ԵԼՔ դաշինքի ներակայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսմանը, թե ապագա խորհրդարան են անցնելու ՀՀԿ, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքը, Նազարյանն ասաց.
«Դա անբարոյակնություն է: Նման կեղտոտ քայլեր սովորաբար կատարում է իշխանությունը, իրենց վարկանիշը շատ ցածր է, մոտ է զրոյին: Տավուշի մարզում իրենց անուն են դրել, որը չեմ ուզում ասել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բառը վրավորական է, և այդ պատճառով չի ցանկանում հնչեցնել:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ժամանակ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Վարդան Օսկանյանի հասցեին արված մեղադրանքներին՝ նա նշեց.
«Մարդը եղել է առաջին նախագահ, շատ ինֆորմացիաների է տիրապետում, փոխանակ անդրադառնա իշխանությանը՝ հիմնական թիրախ է ընտրել ընդդիմադիրներին և հատկապես մեզ»:
Նա նշեց, որ Օսկանյանի՝ արտգործնախարար աշխատելու ժամանակ մեր արտաքին քաղաքականության մեջ միայն առաջընթացներ ենք գրանցել.
«Վարդան Օսկանյանն իր ջանքերի գործադրմամբ հասավ նրան, որ Լիսաբոնի խայատառակ փաստաթողթից հետո ընդունվեցին մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավուքը»:
Աղբյուրը՝ «Zham.am»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...