Կլիմայի տաքացումը նույնիսկ 1․5 աստիճանով կհանգեցնի մարդության կործանմանը
Գիտնականները կանխատեսել են, որ 21-րդ դարի կեսերին կլիմայի տաքացումը թեկուզ 1․5 աստիճանով կհանգեցնի նրան, որ տարեկան մինչեւ 350 մլն մարդ կմահանա, գրում է The International Business Times–ը։
2015-ի դեկտեմբերի 12-ին Փարիզում ընդունվել է Փարիզյան համաձայնագիրը , որը ստորագրվել է 2016-ի ապրիլի 22-ին։ Այդ համաձայնագրով բոլոր երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի օդի ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2 աստիճանը ըստ Ցելսիուսի, իսկ հաշվի առնելով առկա ռիսկերի լրջությունը՝ ձգտել սահմանափակել ջերմաստիճանի աճը 1․5 աստիճանի մակարդակով։
Սակայն ըստ մասնագետների՝ այդ սահմանը բավարար չէ։ Նույնիսկ 1․5 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացման դեպքում մինչեւ 2050թ աշխարհում տարեկան մինչեւ 350 մլն մարդ կմահանա։
Առավել լուրջ իրավիճակ կլինի Լագոս քաղաքում։ Նիգերիայի հարավ- արեւմուտքում գտնվող այդ նավահանգստային քաղաքում դարի կեսերին կզգան ջերմային սթրես, որը 1979-ի համեմատ 100- ապատիկ ուժեղ կլինի։
Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ՝ օդը դառնում է ավելի խոնավ ու մարդկանց մոտ առաջանում են օրգանիզմի հովացման համար ճիշտ ջերմափոխանակության խնդիրներ։
Հետազոտողները ուսումնասիրել են աշխարհի 44 մագեպոլիսներ, որպեսզի հասկանան, թե ինչպես է օդի ջերմաստիճանը ու խոնավության ավելի բարձր մակարդակը ազդելու ջերմային հարվածի հետեւանքով մահացության վրա։
Ըստ կանխատեսումների՝ 2015-ին Կալկուտայում ջերմային հարվածի հետեւանքով 3․5 հազար մարդու մահը նորմա է դառնալու, եթե օդի ջերմաստիճանը բարձրանա 1․5 աստիճանով։ Իսկ եթե 2 աստիճանով բարձրանա՝ ամեն տարի նույնպիսի ռեկորդային շոգ եղանակներ են սպասվում պակիստանյան Կարաչի քաղաքի բնակիչներին։
Հետո այդ ցանկին կմիանա Տոկիոն։ Իսկ եթե օդի ջերմաստիճանը 4 աստիճանով բարձրանա՝ հարվածի տակ կհայտնվեն նյույորքցիները։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...