Հայաստանում փոփոխությունը հնարավոր է․ Սերժ Թանկյան (տեսանյութ)
Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը կրող համաժողովին ելույթ ունեցան ականավոր դեմքեր և ակադեմիականներ։ Համաժողովին սկայպով միացավ նաև երաժիշտ Սերժ Թանկյանը։ Թանկյանի ելույթի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացված են ստորև։Այս տեղեկացնում է civilnet-ը:
«Մենք միավորվեցինք, երբ «Սասնա ծռերի» դեպքերն սկսվեցին Հայաստանում։ Մենք՝ որպես արվեստագետներ, բոլորս մտահոգ էինք այդ իրադարձություններով։ Մենք մտահոգ էինք, որ երկրի ներքին անարդարությունների դեմ մարդկանց դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ խնդիր է, եթե մենք որևէ կերպ ներգրավվածություն չունենանք։
Բոլորս սպասում ենք խորհրդարանական ընտրություններին, միայն այդպես կարելի է այդ դժգոհությունը պարպել, ցավն ամոքել։ Բոլորն այդ առումով նույն մտահոգությունն ունեն, և բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում, ուստի մենք միավորվել ենք և սկսել ենք սրա մասին մտածել։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ մենք համերգ ունեցանք Հայաստանում։ Զարմանալի հույս, եռանդ, էներգիա տեսանք, Հայաստանի ապագան տեսանք մարդկանց դեմքերին։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ես համոզված եմ, որ ապագայի առաջնորդները, ովքեր իմ դիմաց էին և ռոքի միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, հրաշալի առաջնորդներ են լինելու։ Իրական հարցն այն է, թե ինչպես անենք մենք, որ նրանք չլքեն երկիրը։ Ահա այս տեսանկյունից եմ նայում ես խնդրին։ Ինչպես աջակցենք նրանց, որ հարմար զգան իրենց երկրում, հնարավորություն ունենան լինելու արժանապատիվ քաղաքացի։ Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։
Հայաստանում թեև հետխորհրդային համակարգը էվոլյուցիա է ապրել, սակայն յուրատեսակ ձևով ձգտում է իշխանության պահպանման։
Մեր խնդիրն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները։ Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել,- ասում եմ մենք՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը և Սփյուռքի քաղաքացիական հասարակությանը,- երկարաժամկետ հատվածում դա շատ կարևոր կլինի։


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...