Ի հեճուկս ճնշումների ժողովուրդը շարունակում է աջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին (Տեսանյութ)
Այսպիսի ջերմ ընդունելությունը ժողովրդի կողմից հազվադեպ երևույթ է այսօրվա մեր քաղաքական իրականության մեջ և շատ բանի մասին է վկայում։ Զգացվում է, որ մարդիկ անկեղծ են, որ նրանց ոչմեկ չի ստիպում, որ իսկապես հարգում են դաշինքի առաջնորդներին, որ սպասելիքներ ունեն նրանցից։ Զգացվում է, որ մարդիկ հենց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մեջ են տեսնում ապագա փոփոխությունների հույսը։
Այսօր մեր քաղաքական դաշտում հազվագյուտ երևույթ է, որ քաղաքական ուժն այսպիսի հարգանք վայելի։ Դե իսկ Հանրապետականի հետ համեմատելու չի․քարոզարշավը վարում են մարդիկ, ովքեր ապագա խորհրդարանում ձայն չեն ունենալու և, լավագույն դեպքում ինքնուրույն կարողանալու են ընտրել իրենց հագուստի գույնը։ Մարդկանց էլ այդ «հանդիպումների» բերում են կամ ստիպելով, սպառնալով, թե աշխատանքից կազատեն, նպաստ, թոշակից կզրկեն, մեկ էլ հայ էստրադայի «աստղերով» խաբելով, թե բա համերգ են կազմակերպում, տոմսի փոխարեն էլ ձայն պահանջում։
Լավ, դա իրենց գործն է։ Իսկ ես տեսնում եմ, ինչպիսի վիճակում է այսօր մեր ժողովուրդը, տեսնում եմ նաև, թե ով է մեր ժողովրդին այս օրվան հասցրել։ Բայց տեսնում եմ նաև հույսը։ Տեսնում եմ, որ ժողովուրդն էլ է այդ հույսը տեսնում, այլընտրանք տեսնում։ Չնայած իշխանությունները սևեռվել էին հատկապես այս դաշինքի վրա, վախեցնում էին մարդկանց, սպառնում և այլ ձևերով ճնշելով փորձում թույլ չտալ, որ մասնակցեն դաշինքի հավաքներին, անգամ կրակում ու դանակահարում մարդկանց, բայց ժողովրդի կամքը կոտրել չկարողացան։
Մեր ձայնը հզոր զենք է։ Այլ դեպքում, իշխանություններն այսքան ջանք չէին թափի՝ ընտրությունները կեղծելու համար։ Եվ այդ զենքը բոլորս պետք է օգտագործենք՝ Հայաստանը կրկին ազատագրելու համար։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...