Կոտրած տաշտակից անդին
Մանկուց սիրել եմ ,,Սոյուզմուլտֆիլմի,, արտադրած կինոնկարները - հատկապես ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվներով: ,,Ալվան ծաղիկը,, , ,,Արքայադուստր գորտը,, , ,,Սագերը, կարապները ,, ... Դե, հեքիաթները միշտ են գրավիչ: Սակայն դրանցից մեկը, չգիտեմ ինչու, միշտ համարում էի իրական ... դեռ երեխա օրից: Եվ զարմանում էի շատ: Զարմանում էի, թե ,,Հեքիաթ ոսկե ձկնիկի մասին,, մուլտֆիլմում, որտեղից են հայտնվում թագուհի դարձած պառավի այն անթիվ-անհամար դրանիկները, նաժիշտները, երկար, հարգելի մորուքներով բոյարները, նազիր - վեզիրները: Մտածում էի.,, Լավ, Ձկնիկը ծերուկի խնդրանքով միայն պառավին է դարձրել ազնվականուհի կամ թագուհի ...,, : Մի անգամ նույնիսկ հարցրի տատիս.,, Բա էն մյուսների համար ով է խնդրել ոսկե ձկնիկին ?,, : Հիշում եմ, տատս ասաց .,, Դե նրանք էլ իրանց թյուշեն (ինքնուրույն, ինքնագլուխ) են տըհենց դառել,,: Այս վերհուշը միտս է գալիս նորից, երբ տեսնում եմ մեր նոր վարչապետի շուրջը պտտվող անծանոթ դրանիկների, նաժիշտների նորահայտ բանակը: Ովքեր են ? որտեղից են հայտնվել - ու միանգամից նման պատասխանատու պաշտոններով : Չեմ կարծում, թե ,,ոսկե ձկնիկի,, մատը խառն է :)
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից

















































Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Ամենամեծ անբարոյականությունը
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...