Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
Հարգելի Փաշինյան - վարչապետ Հայաստանի հանրապետության,
ուշադրությամբ լսեցի Ձեր պարզաբանումները խորհրդարանում և մի փոքր տարակուսած եմ: Կարճ ասեմ, իմ կարծիքով կրկնում եք այն նույն սխալները, որոնք հատուկ էին ուլտրա-լիբերալիզմ (իմա - վայրի կապիտալիզմ) դավանող նախորդ բոլոր կառավարություններին: Մի կողմից արտակարգ իրավիճակ եք հայտարարում երկրի տնտեսական կյանքում, մյուս կողմից զրո ուշադրություն եք պահպանում սոցիալական բլոկի խնդիրների նկատմամբ:
Այդպես չի լինում: Հասկանալի են Ձեր մտավախությունները. չեք ուզում նեղացնել խոշոր սեփականատերերին և բանկիրներին, որոնք իրենց արտոնյալ քմահաճություններով կարող են վտանգել խրոնիկ շրջափակված երկրի կյանքը: Ներկա իրողությունը Ձեր մեղքով չէ. նախորդներն են պետության մասնաբաժինը և մենաշնորհները հասցրել նվազագույնի: Բայց հիմա պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման: Տրամաբանական չէ, որ մի կողմից հասարակության ճնշող մեծամասնությունը «գոտիները ձգի», իսկ ֆինանսա-բանկային օլիգարխիան շարունակի առաջվա պես հետամուտ լինել գերշահույթի: Ոչ մի կապիտալիստական երկրում նման «մկրատը» չի հանդուրժվում, առավել ևս առկա և սպասվելիք տնտեսական ճգնաժամի պայմաններում: Հիմա ոչ թե պիտի թուլացնել, այլ, ընդհակառակը, ուժեղացնել պետության հսկողությունը ֆինանսների ու բանկերի վրա, դուրս բերելով ադեքվատ և հավասարակշիռ լուծումներ: Մեծաթիվ տնտեսագետ ջահելություն կա շրջապատում, որոնցից շատերը արևմտյան կրթարաններով են անցել: Բոլորից պահանջեք գրավոր (մեկ էջի սահմանում) ծրագրային դրույթներ օրվա հրատապ անելիքների մասին: Մոդելներն ու նախատիպերը շատ են ( ԱՄՆ-ից սկսած, Չիլիով ու Լեհաստանով ավարտած). նոր հեծանիվ ստեղծելու կարիքը չկա: Զայրանալ կամ հուզվել պետք չէ: Պետք է մտածել և գործել:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Ամենամեծ անբարոյականությունը
Կոչ Փաշինյանի երիտասարդ կադրերին
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ