Արթուրը միայն «Հաց Բերող» չէր
Արթուրը միայն «Հաց Բերող» չէր:
Շատերին հիմա ձեռնատու է Արթուրին միայն «Հաց Բերող» ներկայացնել կտրելով նրան այն իրադարձությունների համատեքստից, որով նա հանրության ճանաչելի դարձավ որպես «Հաց Բերող» :Այդպես հիմա շարմազանովների և տարաբնույթ « գանդիստների» համար հարմար է :Դա հնարավորություն է տալիս նրանց կարեկից և սգվոր ձևանալ: Արթուրը նաև «Սասնա Ծուռ» էր, քանի որ մտքով, սրտով ու մարմնով մերժում էր սերժիկների «հաց փախցնելու» համակարգը, որը իրենք կոչում են հայկական պետություն: «Ծռերին» հաց տանելու իր լեյտմոտիվը այն հոգեհարազատությունը և հոգեմիացումն էր, որ նա զգում էր նրանց նկատմամբ: Այն գաղափարական և համոզմունքների նույնականությունը, որի կրողն էին «Ծռերը» և ինքը: Նա «Ծռերից» ոչ մեկին չէր ճանաչել:Դա պարզել էին նաև քննիչները իր և տղերքի հեռախոսազրույցների պատմության վերլուծության արդյունքում:Ինքը չէր գնացել մենակ հաց հասցրել ու ասել «դե լավ ես գնացի տղերք»: Ինքը նաև ասել էր թե «էլ ինչով կարող եմ օգնել»:
Պարզվել էր, որ օգնելու շատ բան կա: Ռադիոֆիզիկ լինելով կարողացել էր կարգավորել «Ծռերի» ռադիոկապը : Էս ամենը ինքն է ինձ պատմել :Սերժիկները գիտեին, որ ինքը փաստերով «Սանսա Ծուռ» չի, բայց իր արած գործերով, հոգով ու սրտով «Ծուռ» է :Դրա համար էլ ուզում էին յոթ փակի տակ պահել:
Ինքը նաև «ոչ մի թիզ հողական» էր և նաև այդ պատճառով էր հայտնվել «Ծռերի» կողքին:
Ինքը վերջին շրջանում նաև ընտրություններով համակարգ փոխելուն էր հավատում ու, քանի որ իրեն հաջղվել էր անել անհնարինը՝ ճեղքել ոստիկանական պատնեշները հավատում էր նաև այդ «պատնեշը» ճեղքելու «անհնարին» գործին:Մտածում էր «ճիշտ», «ժողովրդական սեր» վայելող մարդկանցով դաշինք կազմելու մասին: Խոսակցությունը շատ նախնական էր, բայց իր համեստությունը խոցելու գնով մի կերպ համաձայնեց, որ եթե դաշինքը ստացվի այն պետք է կոչվի «Հաց Բերողների»: Կարծում եմ, որ երկրոդ անգամ նրան բանտարկեցին հենց այս պատճառով:
Ինքը «Սասնա Ծուռ» էր, ինքը «Հաց Բերող» էր, ինքը «ոչ մի թիզ հողական էր», ինքը ամբողջական մարդ էր ու հայ միաժամանակ:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...