Քաղաքական գործիչ՝ «վարձակալությամբ»
«Գիրչի» ուլտրալիբերալ կուսակցությունում որոշել են եկամուտ ստանալ վրացական ամանորյա ավանդույթից։ Կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն մտադիր է այցելել հինգ ընտանիքներ, որոնք կվճարեն դրա համար՝ տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։
Զուրաբ Ջափարիձեն պատրաստ է դառնալ «մեկվլե», ինչպես անվանում են առաջին հյուրին, ով տուն է գալիս Նոր տարուն։ Համարվում է, որ նրանից է կախված՝ երջանիկ կլինի արդյոք եկող տարին։
Ընտանիքները, որտեղ կհյուրընկալվի Ջափարիձեն, կմասնակցեն աճուրդին որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 31-ի 23։30-ը։
Տվյալ պահին առաջատար երեք ընտանիքները պատրաստ են իրենց տուն Ջափարիձեի այցի համար 111 լարի (40 դոլար), 100 լարի եւ 50 լարի վճարել։
Ամենափոքր խաղադրույքը 2 դոլար (մոտ 75 ցենտ) է։
Դեկտեմբերի 31-ի ժամը 23։45-ին կուսակցությունը կհայտնի երեք հաղթողներին, որոնց ընտանիքներում քաղաքական գործիչը կլինի գիշերվա ժամը մեկից մինչեւ հունվարի 1-ի առավոտյան ժամը չորսը։ Յուրաքանչյուր այց կտեւի առնվազն 35 րոպե։
Ընդ որում, աճուրդը կշարունակվի, որպեսզի ի հայտ գան եւս երկու հաղթողներ, ում տանը Ջափարիձեն կլինի առավոտյան ժամը 4-6-ը։
«Գիրչին» հստակեցրել է, որ Զուրաբ Ջափարիձեի «առաքումը» կկատարվի միայն Թբիլիսիի սահմաններում։
Ջափարիձեն մասնակցել է 2018թ․ նախագահական ընտրություններին՝ առաջին փուլում հավաքելով ընտրողների ձայների 2,26 տոկոսը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը