Թուրքիան փորձում է Հաշոգիի սպանության հետաքննությունը տեղափոխել ՄԱԿ
Թուրքիան համագործակցում է այլ պետությունների հետ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի) սպանության հետաքննությունը ՄԱԿ-ի կառույցներ տեղափոխելու նպատակով: Այդ մասին այսօր Թունիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին Հաշոգիի սպանության առթիվ թագավորության դատախազության կողմից հարուցված քրեական գործի նյութերը փոխանցել միջազգային հանրության ներկայացուցիչներին:
Հայտնի լրագրողը հոկտեմբերի 2-ին, մտել է իր երկրի հյուպատոսարան, ինչից հետո անհետացել է: Միջազգային, այդ թվում՝ թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից:
Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք: Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը