Հայաստանը մտադիր է Իրանից ավելի շատ գազ ներկրել. դեսպան
Հայաստանը նախատեսում է ավելի շատ գազ ներկրել Իրանից։ Այս մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ ելույթով հանդես գալով «Իրանա–հայկական կապեր, հնարավորություններ եւ կապեր» հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Երեւանում վերջերս տեղ գտած քաղաքական իրադարձությունները չեն ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա, փոխանցում է Iran Daily–ն։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների կրճատման համար Երեւանի վրա Վաշինգթոնի կողմից ճնշման մասին՝ դեսպանը նշել է. «ԱՄՆ–ն ու Հայաստանը Թեհրանի ու Երեւանի կապերի շուրջ բանակցություններ են վարել, եւ նրանք հասկացել են, որ Թեհրանի հետ հարաբերությունները մեզ համար մեծ նշանակություն ունեն»։
Արտաշես Թումանյանը նաեւ խոսել է Թեհրան էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման հարցում Երեւանի պատրաստակամության մասին։
Դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ ժամանակներս նշանակալիորեն կավելանա։
Սակայն ինչպես նշել է դեսպանը, չնայած նրան, որ Թեհրանը եւ Երեւանը նպատակ է դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի մակարդակի, նրանք հասել են ընդամենը 200-250 միլիոն դոլար ցուցանիշի։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը