Իրանում նավթի ու գազի 40 նոր հանքավայրէ հայտնաբերվել
Իրանը հայտարարել է նավթի ու գազի շուրջ 40 նոր հանքավայրերի հայտնաբերման մասին եւ հույս ունի մոտ ժամանակներս ձեռնամուխ լինել դրանց յուրացմանը: Այդ մասին հայտնել է Իրանի նավթի ազգային ընկերության հանքավայրերի հետախուզման դեպարտամենտի ղեկավար Սալեֆ Հենդին:
«Ներկայում Իրանը ածխաջրածինների հետախուզում է իրականացնում իր 60 տոկոս կազմող տարածքում, այդ թվում՝ այնտեղ, որտեղ մինչեւ վերջին ժամանակներս նման որոնումներն անհեռանկարային էին համարվում»,- դեպարտամենտի ղեկավարի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը: Հայտամրցույթի ներկայացնելու են պատրաստ ածխաջրածինների նոր հայտնաբերված հանքավայրերի 14 բլոկներ:
«Իրանն աշխարհում առաջին տեղն է դուրս եկել նավթի ու գազի պաշարների ծավալով,- պնդում է Հենդին:- Ընդամենը մի քանի տարի առաջ մենք համոզում էինք օտարերկրյա, մասնավորապես, չինական ընկերություններին, մեզ հորատման սարքավորումների որոշակի տեսակներ վաճառել, իսկ այժմ մենք ինքներս ենք մեզ լիովին ապահովում այդ ոլորտում անհրաժեշտ ամեն ինչով: Ամերիկյան պատժամիջոցների վերադառնալուց հետո, մենք , որեւէ խնդիր չենք ունեցել, ածխաջրածինների հետախուզումը շարունակվում է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ