Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ

Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք
Մամուլ

Ինչ են Թուրքիան և Ադրբեջանն ակնկալում Հայաստանի նոր իշխանություններից. «Անադոլու»-ի անդրադարձը

Թուրքական ամենահայտնի լրատվական գործակալություններից «Անադոլու»-ն մանրակրկիտ անդրադարձ է կատարել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու դրանց նախորդած «թավշյա հեղափոխությանը»՝ վերլուծելով երկրում տիրող քաղաքական իրավիճակը, հին ու նոր իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կանխատեսվող տարբերություններն ու, իհարկե, հայաստանյան նոր քաղաքական իրավիճակից Թուրքիայի ունեցած սպասումները:

«Հայաստանում Փաշինյանի ժամանակաշրջանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» վերնագրով հոդվածում թուրքական իշխանամետ լրատվամիջոցն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանություններից Թուրքիայի սպասումները մեծապես կապված են նաև Ադրբեջանի ունեցած սպասումների ու դրանց բավարարման հետ:

«Նախորդ ղեկավարների արած ներքին ու արտաքին քաղաքական սխալներն ուղղելու հարցում Փաշինյանն առավել ազատ է: Ի վերջո՝ նա ունի խորհրդարանի մեծամասնության և հասարակական լայն զանգվածների աջակցությունը, մյուս կողմից՝ աշխատելու է իրեն աջակցող նախագահի հետ»,- նշում է թուրքական գործակալության ադրբեջանցի թղթակից Ջևիդ Վելիևը՝ ընդգծելով, որ Հայաստանի նախորդ առաջնորդները սովորաբար չեն տիրապետել այս բոլոր առավելություններին միասին վերցված:

Մյուս կողմից էլ, ըստ հոդվածի հեղինակի, սա բերում է մի իրավիճակի, երբ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հասնելու հարցում, ցանկացած հետքայլի դեպքում ամբողջ պատասխանատվությունը կնկնի հենց Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ վերջինս չի կարողանա որպես արդարացում օգտագործել խորհրդարանի, ժողովրդի կամ նախագահի աջակցության բացակայության պատրվակը:

Հոդվածի հեղինակը ուշադրություն է հրավիրում նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ արցախյան հակամարտության վերաբերյալ այն հայտարարություններին, որոնցով պարտադիր է համարել բանակցային գործընթացում Արցախի իշխանությունների մասնակցությունը: Թուրքական լրատվամիջոցը շեշտում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար նման դիրքորոշումն անընդունելի է, քանի որ իրենք Արցախի գործող իշխանություններին համարում են ազգայնական ու ծայրահեղական ուժեր:

«Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հայերի համաձայնության չի կարող որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել: Սա բավական ճգնաժամային կետ է: Լեռնային Ղարաբաղը գտնվում է բավական ծայրահեղական դիրքորոշման տեր հայերի ձեռքում ու խաղաղության համար վարվող բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար նախ պետք է փոխվի այդ ղեկավարությունը: Եթե հայկական կողմն այս ուղղությամբ որևէ փոփոխություն չի նախատեսում՝ կարելի է ասել, որ սա խաղաղ բանակցային գործընթացի համար Փաշինյանի ստեղծած ծուղակն է», - գրում է «Անադոլուն»՝ հավելելով, որ այս հարցում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի իրական նպատակներն ու անկախ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուժի տեր լինել-չլինելը ցույց կտա ժամանակը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին՝ հոդվածի հեղինակը նկատում է, որ Հայաստանի նոր իշխանություններն այս հարցում նախկիններից տարբերվող դիրքորոշում, կարծես թե, չեն որդեգրել:

«Ընտրություններից առաջ կատարած հայտարարություններում Փաշինյանն անընդհատ շեշտում էր Թուրքիայի առաջադրած նախապայմանները: Մինչդեռ Թուրքիան այս հարցում ունի ոչ թե նախապայմաններ, այլ հստակ պահանջներ. Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում գալ Ադրբեջանին գոհացնող արդյունքի, ինչպես նաև հրաժարվել Թուրքիայից հողային պահանջներից ու, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումներից»,- եզրափակում է «Անադոլու»-ն: