Ինչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել (անիմացիոն տեսանյութ)
Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին միգուցե ձեզ փորձեն ստիպել, որ ցույց տաք, թե ինչպես եք քվեարկել: Ընտրատեղամասում ձեզ տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն մեկը մի կուսակցության կամ դաշինքի: Դուք քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու եք ձեր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը՝ մնացածը նետելով քվեախցիկում առկա արկղի մեջ:
Տեսանյութում նկարագրվում է, թե ինչ կարող է անել ընտրողը վերահսկողներին խաբելու համար: Եթե ձեզ պարտադրեն, որ նկարահանեք քվեաթերթիկը, ապա դուք կարող եք քվեաթերթիկը նկարելուց հետո փոխել այն և ծրարի մեջ դնել այլ քաղաքական ուժի քվեաթերթիկ:
Եթե ձեզ պարտադրեն դուրս հանել 9 քվեաթերթիկներից մյուս 8-ը, որպեսզի համոզվեն, որ ծրարի մեջ դրել եք հենց 9-րդ քվեաթերթիկը, ապա քվեախցիկում դուք կարող եք այդ մի կուսակցության քվեաթերթիկը գցել արկղի մեջ, արկղից վերցնել ձեր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մնացած 8 քվեաթերթիկները հանել դուրս: Դրսում ձեզ վերահսկողները կմտածեն, որ դուք հենց իրենց քաղաքական ուժին եք քվեարկել:
Հիշե՛ք, քվեախցիկում առկա արկղի մեջ միշտ լինելու են բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցից դուք կարող եք վերցնել ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը և քվեարկել: Ինչն արված է հատուկ, որպեսզի դուք կարողանաք քվեարկել ինչպես որ կկամենաք՝ խաբելով վերահսկողներին: Հետևապես ծրարի մեջ դրեք այն կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, որին իրապես համակրում եք, որի հաղթանակով դուք կուրախանաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...