22-ամյա աղջիկը հավակնում է գյուղապետ դառնալ
Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Օվաջըք շրջանում 22-ամյա Շիլան Ասլանը հավակնում է գյուղապետ դառնալ: Աղջիկն արդեն հայտնել է, որ աշխատավարձը կծախսի կիսատ թողած ուսումը շարունակելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
2019 թվականի մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ու իր թեկնածությունն առաջադրած Ասլանը խոստանում է, որ ընտրվելու դեպքում հարազատ Բուզլութեփե գյուղի բոլոր երեխաները կկարողանան դպրոց ու մանկապարտեզ հաճախել:

«Մանկապարտեզը շատ հեռու է, և շատ երեխաներ չեն կարողանում այն հաճախել: Ես մեծ կարևորություն եմ տալիս նախադպրոցական կրթությանը: Ավագ դպրոցում սովորելիս 10 ամիս երեխաների հետ աշխատեցի որպես ուսուցիչ: Եթե այստեղ հարմար պայմաններ ստեղծվեն՝ ես էլ կկարողանամ դաս տալ գյուղի երեխաներին», - նշել է Դերսիմում գյուղապետի առաջին կին թեկնածուն:
Շիլան Ասլանը նաև նշել է, որ կցանկանար ՏԻՄ ընտրություններում ավելի ակտիվ տեսնել երկրի կանանց՝ կոչ անելով նրանց վստահել իրենց ուժերին:
«Այն ամենը, ինչին դիպչում է կինը՝ գեղեցկանում է: Թող կանայք գիտակցեն, թե ինչի են ընդունակ: Իրենք իրենց որոշ բաներից զրկող, վստահ քայլեր կատարելուց քաշվող կանայք պետք է գիտակցեն դա ու լինեն իշխանության կազմում», - ասել է գյուղապետի 22-ամյա թեկնածուն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը