Բաքուն հերքել է ռուսական «Բալ-Է» հրթիռային համալիրը գնելու մտադրություն ունենալու մասին լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, հայտնել է, որ երկիրը ռուսական կողմի հետ չի բանակցել այդ հարցով:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնման հարցով: Նման մտադրություններ չեն եղել»,-ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը մեջբերում է tass.ru-ն:
Բաքվից նաև մանրամասնել են, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի առափնյա մասի անվտանգությունն ապահովում են «տարբեր երկրների արտադրած առաջադեմ պաշտպանական համակարգերն ու հրթիռային համալիրները»:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» համալիրը: Նշվում էր, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ:
Ռուսական կողմը եկել էր այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:
Նշվում էր, որ Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014թ.: Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել:
Եվս մի բարձրաստիճան աղբյուր հաստատել էր, որ «Բալ»-ի մատակարարման հարցն այժմ չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ կա «աշխարհաքաղաքական նրբություն»: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար:
«Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել էր զրուցակիցը:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ