Ադրբեջանին այնքան երես տվին, որ սկսել է հրահանգավորել Ռուսաստանի իշխանություններին
Ադրբեջանում իարանցում էր առաջացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ռուսաստան: Բնականաբար, Ադրբեջանը պարզաբանում էր պահանջել ռուսական կողմից:
ՌԴ ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, թե Բակո Սահակյանը Ռուսաստանում եղել է մասնավոր այցով եւ հանգստացել Բայկալում:
Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաեւային զայրացրել է Մարիա Զախարովի պարզաբանումը եւ նա պնդել է, թե որպես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում:
Մարիա Զախարովայի տարածած հայտարարությունում շեշտվում է, թե Բակո Սահակյանի այցը չի հակասում 1997թ, ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագրի դրույթներին:
Լեյլա Աբդուլաեւան, որպես երես առած երկրի արտգործանախարարության ներկայացուցիչ, հարկ է համարել Ռուսաստանին հրահանգավորել, թե ինչ եւ ինչպես պետք է անել, ասելով, թե նույն պայմանագրում նշված է, թե կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաեւ արգելում են եւ կանխում այն անհատների գործունեությունը, որոնք գործում են ընդդեմ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության:
Աբդուլլաեւան այլ դասեր եւս տվել է Զախարովաեւին, այդպես էլ չհասկանալով, որ եթե Ռուսաստանը Արցախը, Լեռնային Ղարաբաղը համարեր «անջատողական շարժում», իսկ Արցախը Ադրբեջանի մաս, ապա Բակո Սահակյանը Ռուսաստան չէր մեկնի:
Ի դեպ, Զախարովան նաեւ շեշտել է, թե Բակո Սահակյանի այցը Ռուսաստան չի հակասում որպես համանախագահ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ