Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:
«Մենք պատրաստվում ենք Ադրբեջան տարբեր նշանակության ավիառումբերի արտահանմանը: Մենք արդեն անցկացրել ենք Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ավիառումբերի ու դրանց նավիգացիոն բաղադրիչների շնորհանդեսը»,- ադրբեջանական «AzeriDefence»-ին ասել է GIDS-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ռումբերն ունակ են բարձր ճշգրտությամբ ոչնչացնել հակառակորդի երկաթբետոնե ծածկերն ու ամրությունները, ինչպես նաև կարող են նետվել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ խորհրդային/ռուսական ինքնաթիռներից:
«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարության հետ համագործակցության ավիառումբերի արտադրության հարցով: Այդ հարցով արդեն հանդիպումներ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը