Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը
Հարեվաններ

Ադրբեջանի իշխող էլիտան իր ժողովրդին խաբում է ցուցադրական հերոսականությամբ

Իլհամ Ալիեւի իշխանավարման տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Վլադիմիր Նիկոլաեւիչը Երեւան է ժամանել մասնակցելու «Լազարեւյան ակումբի» նիստին:

«Դրա փոխարեն վրիպումների մի ամբողջ շարք՝ ընդհուպ մինչեւ ուժերի փորձարկում, ինչպես 2016 թվականի ապրիլին: Նրանք առաջին պլան են մղում «օկուպացված տարածքների» ազատագրումը: Ես օգտագործում եմ ՄԱԿ ԱԽ տերմինաբանությունը: Բայց դա անհասանելի է առանց հայկական կողմին հանդիպակաց զիջումների: Իսկ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը նման զիջումների, ցավոք, ընդունակ չէ: Ստեղծվում է պարադոքսալ վիճակ, երբ գոյություն ունեցող պայմաններում Ադրբեջանն իր ուզածին չի կարող հասնել, քանի որ չի կարող գնալ հանդիպակաց զիջումների, ուստի հենց նրան է անհրաժեշտ հակամարտության չկարգավորվածությունը: Իշխող վերնախավը, նաեւ անձամբ Իլհամ Ալիեւը եւ նրա առաջին տեղակալը, փաստորեն, իրենց ժողովրդին խաբում են ցուցադրական հերոսականությամբ: Օրինակները շատ են՝ 2016 թվականի ապրիլին ուժերի փորձարկում, միջադեպեր, միջնորդների առաջարկների սաբոտաժ՝ դիպուկահարներին հեռացնելուց մինչեւ (միջադեպերի հետաքննության) մեխանիզմների ներդրում: Նրանց է սա պետք: Եվ նրանք շնչում են նախկին թշնամանքով, կառուցողական փոխզիջումների որոնմանը տրամադրվելու փոխարեն»,- նշեց Վլադիմիր Կազիմիրովը:


Դիվանագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի տարածքային կորուստները Բաքվի կողմից ՄԱԿ ԱԽ պահանջները չկատարելու անմիջական հետեւանքն էին: «Այն տարիներին Ադրբեջանը, ցավոք, անհեթեթության էր հասցնում հակամարտությունն ուժով լուծելու իր ձգտումը: Քանի որ, երբ ռազմական հակամարտությունը թեժացավ, դեռեւս օկուպացված տարածքներ չկային: Դրանք սկսեցին հայտնվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտմանը զուգահեռ: Դրանց առաջնային պահանջն էր ռազմական գործողությունների եւ թշնամական ակտերի, տարբեր կարգի շրջափակումների անհապաղ դադարեցումը: Այս առաջին կետերը ո՞վ չի կատարել»,- հիշեցրեց Վլադիմիր Կազիմիրովը:

Պատասխանելով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին հարցին՝ նախկին միջնորդը շեշտեց, որ այս հարցում անձամբ ինքը շատ եզրահանգումներ ունի Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչելու օգտին: «Այս հակամարտության փոխդասավորությունը նկատելիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից: Այստեղ անհնար է երկու կողմով բավարարվել: Նույնիսկ հակասություններ են եղել Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ: Ուստի, իհարկե, այն, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, հետեւաբար պետք է մասնակից լինի, ինձ համար ինքնին ակնհայտ է: Այլ հարց է, որ սա Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում: Վերջին 20 տարիներին գրեթե այդպես էլ եղել է, որ բանակցային գործընթացը 2-ի ձեւաչափով է ընթացել, այլ ոչ թե բոլոր 3 կողմերի: Այս տարրերը դժվարեցնում են մասնակցության վերականգնումը: Սկբնական շրջանում ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացնում հենց Ստեփանակերտին՝ բոլոր զանգերը, պաշտոնական ուղերձները: Դե նաեւ հրադադարի համաձայնագիրն էլ ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հետ: Միայն հետո սկսեցին Երեւանին դիմել, ընդ որում՝ Հեյդար Ալիեւի խնդրանքով»,- նշեց դեսպանը: