Ափսոս էր Աշոտյանը. Սեյրան Օհանյանն Աշոտյանի մասին (Տեսանյութ)
Ափսոս են նրանք, ովքեր տարբեր մարդկանց կողմից օգտագործվում ու շպրտվում են։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, Կոտայքի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով իր մասին Արմեն Աշոտյանի հնչեցրած «ափսոս էր գեներալը» ձեւակերպմանը։
Սեյրան Օհանյանը նշել է, որ իր որդեգրած պայքարից չի նահանջելու։
«Ով ուզում է՝ թող նահանջի, ես այսօր ժողովրդի աչքերի մեջ նայելով ասեցի՝ իմ պայքարը արդար է իմ իրավունքների շրջանակում, մեր ազնիվ գաղափարակիցների հետ այն պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։
ՕՐՕ դաշինքի առաջնորդն ասել է, որ թափ է առնում իրենց շարժումը, քանի որ ընտրել են հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականությունը։ Նա հավելել է, որ ունեն ուժեր, որոնց պահել են որպես պահեստազոր։
Հանրապետական կուսակցության համապետական ցուցակի առաջնորդ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ–ն մրցակից չունի, Օհանյանը ծիծաղելի է համարել։
«Ես ծիծաղով եմ մոտենում դրան, իմ համար առողջ մրցակից է յուրաքանչյուր անձնավորություն, յուրաքանչյուր անհատ եւ պետք է հարգանք տածենք յուրաքանչյուր մարդու քաղաքական ուժի նկատմամբ»,–ասել է Օհանյանը։
Հանրապետական կուսակցության մարդաշատ հավաքների մասին խոսելով՝ ասել է պետական ռեսուրսի հրահանգի ներքո չափազանց հեշտ է այն կազմակերպել։
«Իրենք իրենց հնարավարությունների սահմաններում են կազմակերպում, իհարկե, վարչական, պետական ռեսուրսները օգտագործելով, հրահանգի ներքո չափազանց հեշտ է»։
Իշխանության նախկին ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է պայքարեն ընտրակեղծիքների դեմ։

















































Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին
Այդ քայքայված բանակով այսօրվա իշխանությունը ամեն օր էլ ավելի քայքայելով նոր խնդիրներ է կատարում (տեսանյութ)
«Ինձ համար պաշտոնները կարևոր չեն. կարևոր է ծառայելը հայրենիքին»
«Պատասխան» հաղորդաշարի հյուրը Սեյրան Օհանյանն է
«EADaily»–ի հարցազրույցը Սեյրան Օհանյանի հետ
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...