ՔՊ-ն կես տարում հաջողացրել է ադապտացնել ՀՀԿ-ի բոլոր արատները
ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ըստ օդում կախված լուրերի իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս օրերին զրուցել են Կապան խոշորացված համայնքի վարչական ներկայացուցիչների հետ ու ոչ երկիմաստ տեքստով հայտնել, որ համայնքապետի ընտրություններում իրենց գյուղն ու անձամբ իրենք խնդիր կունենան, եթե ՔՊ֊ի թեկնածուն չհաղթի ձայների քանակով։
Ըստ օդում կախված լուրերի արդեն այսօր հարյուրավոր երևանցիներ (առնվազն ոչ սյունեցիներ) եկել են Կապան, որպեսզի վաղը (այսօր-խմբ.) իրենց թեկնածուի հանրահավաքն անցնի մարդաշատ, դե համ էլ Փաշինյանն է գալու, հանկարծ քչություն չանի։
Ըստ օդում կախված լուրերի տարբեր մարզերում արդեն իսկ ձևավորվել են ՀՀԿ֊ական Սաքուլիկների մոդելով գործող այսպես կոչված Ագունիկներ, որոնք անթաքույց ագրեսիայի են ենթարկում մարդկանց այլակարծության համար։
Ըստ օդում կախված լուրերի ՔՊ֊ի տասնյակ նոր գրասենյակները բացվում են օլիգարխների փողերով, այն օլիգարխների, որոնք, ըստ Փաշինյանի այսօրվա խոսքի Հայաստանում չկան։
Ըստ օդում կախված լուրերի մենք մեծ .ա.ի մեջ ենք, քանի որ ՔՊ֊ն էս կես տարում հաջողացրել ա ադապտացնել ՀՀԿ֊ի բոլոր արատները, միևնույն ժամանակ ինտելեկտի առումով կիլոմետրերով հեռու մնալով այդ ուժից։
Նոր Հայաստան բան, էս ա, վայելեք Հայաստանի հպա՛րտ քաղաքացիներ ջան )))»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...