Կոոպերատիվ «Գելափը» կեղծում է (Տեսանյութ)
–Ժամանակին կար կոոպերատիվ Դաշնակցություն, կոոպերատիվ հնչակյաններ, հիմա աշխարհում կա նաև կոոպերատիվ «Գելափ», որը նախ և առաջ որևէ առնչություն չունի իրական «Գելափ Ինթերնեյշնլի» հետ և, այսպես ասած, դատական վեճերի մեջ է։ Երկրորդ՝ ոչ մի հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոն ընտրությունների սկզբում նմանատիպ վարկանշային տվյալներ չի հրապարակում,–այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ OՐՕ դաշինքը, ըստ «Գելափ» կազմակերպության հարցման արդյունքների, ընդհանրապես խորհրդարան չի անցնի։
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ 2013թ. նույն «Գելափ» կազմակերպությունը Րաֆֆի Հովհաննիսյանին տալիս էր 5 տոկոս, սակայն վերջինս հավաքեց մոտ 70 տոկոս, բայց կեղծիքների արդյունքում պաշտոնապես մնաց 37 տոկոս։
–Այդ կազմակերպությունը նման է սովետական շրջանի կոոպերատիվներին, դա էլ իշխանության կոոպերատիվն է՝ դուստր ձեռնարկությունը։ Ես կարծում եմ «Գելափի» այդ հրապարակումը հատուկ մեր դեմ էր ուղղված, և իրենց ներկայացվածը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, քանի որ մենք ևս տարբեր սոցիոլոգիական տվյալների ենք տիրապետում։ Նրանց տվյալները ոչ միայն մեր պահով չեն համապատասխանում, այլ նաև՝ իշխանության,–մեկնաբանել է Արմեն Մարտիրոսյանը։
7or.am


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...