Հիմա էլ հային ուզում եք զրկել իր հավատքի տնի՞ց
Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անկրթությունից...
Եղիշե պատմիչ <<Վարդանի և Հայոց պատերազմի մասին>>
Օգոստոսի 20-ին, Շինարարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որին և բազմաթիվ պաշտոնատար անձանց հետ մասնակցում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը իր ելույթի ժամանակ մի այսպիսի տողով հանդես եկավ .<<այլևս դղյակ, պալատ, եկեղեցի կառուցելու ժամանակ չի....>>։
Բա ի՞նչ կառուցելու ժամանակ է պարոն Էլոյան։ Միգուցե՞ կազինոների, հասարակաց տների, մերսման սրահների, գիշերային ակումբների։ Այո՞։ Դուք գիտե՞ք, որ հայը ուր էլ որ ապրել է, ընտանիք է կազմել, զավակ ունեցել, ծառ տնկել, դպրոց ու եկեղեցի հիմնել, վերջինիս մեջ էլ փառք տվել Արարիչ Աստծուն իր այդ ձեռքբերումների համար։ Վերջին երկու երեք տասնամյակների ընթացքում վտանգվել են այդ բոլոր արժեքները, հայն այլևս քիչ է ընտանիք կազմում, զավակ ունենում, ծառ տնկում, դպրոց գնալ և սովորել սիրում։ Հիմա էլ հային ուզում եք զրկել իր հավատքի տնի՞ց։ Ինչու ձեզ թվում է հայ քրիստոնյան իր հավատքի տունը կառուցելու համար ձեր որոշմանը պիտի նայի՞։
Եվ ուրեմն այս ամենից հետևություն, որ չհամարձակվե՛ք աշխարհի առաջին քրիստոնյա ազգի հոգևոր զգացմունքներին դիպչել։ Մեր հավատքի տունը մենք կառուցել ենք, կառուցում ենք և պիտի կառուցենք, այնտեղ պիտի մեր զավակներին հոգևոր, բարոյական, մարդկային և ազգային կրթություն տանք, ինչը Հայ Առաքելական Եկեղեցին արել է բոլոր ժամանակներում։ Մենք չենք թողնի Մեծն Եղիշեի խոսքի համամաձայն հոգևոր անկրթությունը պատճառ հանդիսանա մեր Սուրբ Երկիր չարիքների մուտք գործելուն։ Հայ Եկեղեցին միշտ էլ եղել է կրթության և լուսավորության դարբնոց, է և կլինի։
Տեր Եփրեմ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...