Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբ
Կարծիք

«Փաշինյանի աշխատակազմը ոչ պրոֆեսիոնալ է գործում, որը խորացնում է հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը». Եվսեև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ՀՀ իշխանությունների գործողությունների վերաբերյալ բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հայ-ռուսական մամուլում ու սոցիալական ցանցերում:

Հարաբերություններում առաջացած լարվածության պատճառների վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, սակայն մեկ հարցում կարծիքները համընկնում են` լարվածությունը պետք է շուտափույթ թոթափել:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ:

«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա: «Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:

Նրա խոսքով` այս տարվա մայիսին Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ Մոսկվայում «մեծ բավականությամբ նշում էին, որ արդյունքում՝ այդ ճգնաժամի լուծումը գտնվել է բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխհամաձայնության հիման վրա»:

«Մենք հույս ունեինք, որ հիմնվելով այդպիսի արդյունքի վրա` բոլոր քաղաքական ուժերը, նախ և առաջ՝ Հայաստանի նոր ղեկավարությունը, նոր իշխանությունները, հետագայում ևս միասնական մոտեցումներ առաջ կքաշեին ու կամրապնդեին ազգային համաձայնությունը»,- նկատել է Լավրովը: «Բայց վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս հնչեցված հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադրություն չունի կազմակերպել իր նախորդների` քաղաքական մոտիվներով հետապնդումը»,- եզրափակել է նա:

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում Լավրովի հայտարարությամբ չի սկսվել: Ըստ նրա՝ այս ամենի պատճառը ոչ կոմպետենտությունն է այն պաշտոնական դեմքերի շրջանում, որոնք որոշումներ են կայացնում Հայաստանում:

Եվսեևի խոսքով, նրանք չեն ցանկանում հասկանալ, որ կան կանոններ, որոնց պայմաններում գործում է ՀԱՊԿ-ը:

«Չգիտես, թե ինչու, Երևանում այնպիսի զգացողություն է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հատուկ Հայաստանի համար է պատրաստվել, որն իրականությանը չի համապատասխանում: Սա ռոտացիայի սկզբունքով փոխանցվող պաշտոն է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը պետք է տեղի ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների աջակցությամբ:

Ստացվել է հետևյալ պարադոքսալ իրավիճակը` սկզբից Ռուսաստանը մեծ ջանքեր ներդրեց, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, այդ ճանապարհին Ռուսաստանը մեծ հակազդեցության հանդիպեց, օրինակ, Ղազախստանի կողմից: Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ ՀԱՊԿ մյուս անդամները սատարեն նրա թեկնածությունը, բայց Յուրի Խաչատուրովի շուրջ իրավական զարգացումներից հետո Ռուսաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ Հայաստանն իրեն պահեց ոչ ընդունված կանոնների համաձայն` ո՛չ ֆորմալ, և ոչ էլ` ո՛չ ֆորմալ: Եթե ֆորմալ հատվածից խոսենք, ապա Հայաստանը մինչ այդ ամենը պետք է ետ կանչեր գլխավոր քարտուղարին, որից հետո միայն նրա նկատմամբ կալանքի որոշում կայացներ:

Այսինքն` փաստորեն, պատկերացրեք, Հայաստանը կալանքի որոշում կայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, ինչը նոնսենս է: Պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կալանավորեն, պատկերացնո՞ւմ եք: Հասկանում եք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բլոկ է, եթե պատկերացնենք, որ Հայաստանը թեկուզ հիմնավոր դժգոհություններ ունի ՀՀ քաղաքացու՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ապա ՀՀ-ն ամենաքիչը պետք է Ռուսաստանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռներ, նա կարող էր ետ կանչել իր քարտուղարին:

Ինչո՞ւ էր պետք նման շտապողականություն: Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր նման որոշում են կայացրել, չեն ուսումնասիրել ՀԱՊԿ կանոնադրությունը, փաստաթղթերը, և այլն:

Այո՛, ՀՀ իրավապահ մարմինները կարող են որոշումներ կայացնել ՀՀ քաղաքացու վերաբերյալ, սակայն այստեղ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է, հայ-ռուսական ռազմավարական և մտերիմ հարաբերությունները ենթադրում են, որ կարելի էր նույն բանը մի փոքր այլ կերպ անել` խորհրդակցելով դաշնակցի հետ, որն այդ կառույցի անդամ է և որը ջանքեր է ներդրել, որպեսզի ՀՀ ներկայացուցիչը քարտուղար դառնա: Սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, ի սեր Աստծո, պարզապես դիվանագիտությունն այլ կերպ կարող էր աշխատել:

Խոսքը ՀՀ քաղաքացու մասին է, ով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուսաստանը չի արձագանքում, դա ՀՀ ներքին գործն է, սակայն, երբ ՀՀ-ն ձերբակալում է մարդու, ով ղեկավարում է նման կառույց, դա չի կարող չանհանգստացնել: Այսինքն` Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովում ևս կա հայ պաշտոնյա, գիտեք, թե խոսքն ում մասին է, վաղն էլ կարող է նրան մեղադրեն կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մեջ, ստացվի, որ ԵԱՏՄ-ն է կոռումպացված:

Կրկին նշում եմ, որ Ռուսաստանը դեմ չէ ՀՀ քաղաքացու կալանավորմանը, բայց ՌԴ-ն պնդում է, որ նա մեծ կազմակերպության ղեկավար է, ՀՀ-ն պետք է կոնսուլտացիաներ իրականացներ կամ նրան ետ կանչեր և գործընթացներն իրականացներ, ինչպես հարկն է: Նույնը վերաբերում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայի միջադեպին, սահմանապահների առկայությանը, եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, բոլոր հարցերը կարող են քննարկվել, Ռուսաստանը չի հրաժարվում, ինչո՞ւ այդ ամենը դուրս բերել հրապարակային քննարկումների դաշտ:

Այսինքն` մենք չենք ցանկանում լուրերը կարդալ Թվիթերից, մեր հարաբերությունները թվիթերյան դիվանագիտականության մակարդակում չեն, Ռուսաստանը ցանկանում է փոխստահելի հարաբերություններ ունենալ, նման պայմաններում դա անհնար է, անընդհատ ինչ-որ հարցեր են կուտակվում, չհասկացված իրավիճակներ ստեղծվում, հայտարարություններ հնչում, ու խորանում է լարվածությունը:

Արդյունքը Լավրովի հայտարարությունն էր, որն ուղերձ էր, որ կա չհասկացվածություն ռուսական կողմի մոտ: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանի աշխատակազմում որոշ պատասխանատու անձինք չունեն համապատասխան կոմպետենտություն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ ներկայումս ՀՀ իշխանությունների իրական քայլերից են կախված լինելու հայ-ռուսական հետագա հարաբերությունները:

«Ըստ իս, անհրաժեշտ են հայ-ռուսական կոնսուլտացիաներ բարձր մակարդակով` կամ ԱԳ նախարարների, լարվածությունը պետք է թուլացնել, պաշտպանության նախարարների մակարդակով ևս, քանի որ այդ ոլորտում ևս կա լարվածություն: Պետք է առկա խնդիրները քննարկել, որից հետո արվեն հստակեցնող պաշտոնական հայտարարություններ, որ ռազմաբազայի կարգավիճակը չի փոխվի, որ սահմանապահները կմնան, քանի որ այս քննարկումները, հայկական կողմի դժգոհությունները վաղուց հրապարակային են, բայց չկա երկխոսություն, խնդիրների լուծում»,- հստակեցրեց Եվսեևը:

Նա նաև նշեց, որ հասկանում է` Փաշինյանը երկրի ներսում լուրջ խնդիրներ ունի, բայց նրա աշխատակազմը պրոֆեսիոնալ չի գործում, որը խորացնում է հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը:

«Գուցե սկսել դեսպանի հետ աշխատել, ապա նախաձեռնել նախարարությունների մակարդակով կոնսուլտացիաներ և հրապարակային դրանք շարունակել: Ակտիվ աշխատել լարվածությունը թուլացնելու համար, քանի որ լուրջ լարվածություն կա՝ տարածաշրջանում առկա շատ ավելի գլոբալ լարվածության պարագայում: Միայն կոռուպացիայի դեմ պայքարելն ու ցույց տալը, թե ոչինչ տեղի չի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, կուտակում է չհասկացվածությունը, երկխոսություն է անհրաժեշտ: Պետք է խուսափել հակասական և իրավիճակը սրող հայտարարություններից, զսպված պետք է լինել փոքր-ինչ, քանի դեռ չի շտկվել իրավիճակը»,- ասաց նա:

168.am