Դադարեցրեք հիմար արշավը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. մի մսխեք մեր կապիտալը
Մերձավոր Արևելքի բազմամիլիոն քրիստոնյաների ընկալումներում Հայաստանը տարածաշրջանի միակ քրիստոնեական պետությունն է՝ յուրօրինակ փարոս, որն իր գոյությամբ ապացուցում է, թե Արևելքի հին քրիստոնյաները ոչ միայն կարող են հաջողված պետականություն կերտել, այլև այն հաղթականորեն դուրս բերել պարտադրված պատերազմից՝ հընթացս զգալիորեն ընդլայնելով աշխարհագրական սահմանները։
Հռոմի սրբազան քահանայապետերի բնորոշմամբ Հայաստանը համաքրիստոնեական ուխտատեղի է՝ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը, իսկ նույն Մերձավոր Արևելքի մահմեդականների համար «հայ» և «քրիստոնյա» նշանակյալները հաճախ ուղղակիորեն նույնական են
Ցանկացած իրեն հարգող և հեռահար ծրագրերով ապրող ազգ, ունենալով նման հուժկու ելքային դիրքեր, ոչ միայն կհզորացներ մեր առաքելական քրիստոնեության դիրքերը, այլ նաև այն կդարձներ լրջագույն մշակութային և քաղաքական լծակ իր վարկն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում և մնացյալ աշխարհում անհամեմատ ավելացնելու, ինչպես նաև ի դեմս քրիստոնեական տարբեր համայնքների և կառույցների, «անսպասելի» դաշնակիցներ ձեռք բերելու գործում։
Մինչդեռ մենք, ըստ իս, ոչ միայն անտեսում և չենք օգտագործում այդ չափազանց կարևոր լծակը, այլ նաև, ցավոք, մսխում ու փոշիացնում ենք Արևելքում պետականություն կերտած քրիստոնյա ազգ լինելու մեր հսկայական կապիտալը՝ թող ներվի ասել, գավառական գզվռտոցներով և տեղից ամեն ելնողի կողմից պատեհ-անպատեհ դեպի քրիստոնեություն նետվող ապառաժ քարերով։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...