Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում
Ինչպես ես կանխատեսում էի, Սերժի արտասահման գնալը նշանակում էր, որ Ռոբերտի գլխին իսկապես մութ ամպեր են կուտակվել: Հոկտեմբերի 27-ի նախաշեմին էլ Սերժը գնացել էր արտասահման, իսկ այդ օրը սպանված առաջին փոխվարչապետ Լեոնարդ Պետրոսյանը ողբերգությունից չորս օր առաջ ինձ հետ կիսվում էր՝ համոզելով, որ Սերժի արտասահման մեկնելը պատահական չէ և ինչ-որ սարսափելի իրադարձությունների մասին է վկայում:
Հետո Լեոնարդի տնեցիք ինձ պատմեցին, որ այդ օրերին ինքը շատ անհանգիստ էր ու գիշերները շատ վատ էր քնում: Հիմա բանտախցում նստած շեքսպիրյան հերոսների նման Ռոբերտը, հաստատ, կհիշի ղարաբաղցի Լեոնարդին, որին Նաիրի Հունանյանի կգբական-սերժական խումբը նույնպես չխնայեց, կհիշի, թե ինչպես էր ինքը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ բացատրում լրագրողներին, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ թեկնածություն չպետք է դնի: Իսկ Սերժն իրա գլխին նույնպես սարքեց, ինչպես սարքեց ղարաբաղցի Սամոյի գլխին, հետո Վազգենի գլխին և ՙՙհրաշալի քառյակից՚՚, որը տիրացավ 1998 թ. իշխանությանը հեղաշրջման միջոցով , միայն ինքը փրկեց իրա կաշին:
Բարոյապես ոչնչացնելով Սամվել Բաբայանին, ֆիզիկապես ոչնչացնելով Վազգեն Սարգսյանին, բանտ հասցնելով Ռոբերտ Քոչարյանին Սերժ անունով հուդան այսօրվա օրով արտասահմաններում ֆռֆռում է, հանդիպում է արաբական շեյխերի հետ ու նախապատրաստվում է աշնանամուտին հանդիպել Անգելա Մերկելի հետ: Պարզվում է, որ չնայած ժողովուրդը պահանջում էր մերժել ու պատժել հենց Սերժին, բայց քսան տարի առաջ Հայաստանում իշխանությանը տիրացած քառյակից «ամենաչմերժվածը» մնում է հենց Սերժը:
Եվ այժմ արտասահմաններում իրեն հատուկ ծամածռություններով հռհռում է հայ ժողովրդի վրա, որի պաշտոնապես ճանաչված բոլոր հերոսները մտան պատմության մեջ որպես հակահերոսներ՝ ավազակներ, մարադյորներ, մարդասպաններ, ահաբեկիչներ, դավաճաններ, ընտրակեղծարարներ, դավադիրներ...
Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...