Միանում ենք, ասում եք՝ PR-ի համար է, չենք գալիս՝ դավաճան ենք. մի՞թե այդքան կարևոր ենք ձեզ համար. Լուսինե Բադալյան
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների պայքարին: Նա մասնավորապես գրել է.
«Վերջը ստիպում եք, որ գրեմ ։))
Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա չի մնում, սկսել հայհոյել «աստղերին» ու պահանջել նրանց ներկայությունը ։) հեղափոխությունը , բողոքի ակցիան և նման վեհ բաները վերաբերում են բոլոր քաղաքացիներին, այդ թվում ՝ հայտնի մարդկանց՝ որպես քաղաքացի, ոչ թէ՝ որպես եթերային դեմք ։ Հենց գալիս֊միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս՝ դավաճան են ։ Մի՞թե մենք այդքան կարևոր ենք ձեզ համար ։ Ամբողջ կյանքում ինչ ասես մեր հասցեին չենք լսում, բայց կարևոր պահերին հանկարծ դառնում ենք անհրաժեշտ ։ Ի վերջո՝ բոլորս մեծ, հասուն մարդիկ ենք, ունենք ազատ կամք, սեփական կարծիք , կողմնորոշման իրավունք ։ Այսօր գործընկերոջս, երբ հացի խանութում շատ խիստ հարցրել են, թե ինչ գործ ունի այստեղ, ինչու՞ միտինգի տեղում չի, նյարդերը տեղի են տվել , հարցին հարցով է պատասխանել ՝ «իսկ դո՞ւք ինչու՞ եք այստեղ» : Եկեք մեկս մյուսի վրա ճնշում չգործադրենք , ամեն մեկս պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար ։ Մենք էսպես թե էնպես ընթացքում շատ բան ենք կրում, ինչի մասին դուք չեք էլ իմանում ,կամ արագ մոռանում եք , ու մենք մնում ենք մենակ՝ մեր խնդիրների հետ , մինչև մեզ կրկին հիշում եք հաջորդ միտինգի կամ հայհոյելու ժամանակ, բայց միշտ ժպտում ենք ձեզ եթերում (իհարկե, եթե եթեր տալիս են) ։)) և ուրեմն՝ եկեք ապրենք համերաշխ , թավշյա հեղափոխությանը նեգատիվ չխառնենք ;)
Սիրում եմ բոլորիդ »:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...