Ես կգամ Վրաստան. Սաակաշվիլի
«Ես կգամ Վրաստան եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին չեմ թողնի դժվարությունների մեջ»: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, փոխանցում է «Գռուզիա օնլայն»-ը:
Սաակաշվիլիի խոսքով՝ «Ազգային շարժումը» կվերադարձնի յուրաքանչյուր վրացուն իր տնտեսական ուժը: «Ես ասում եմ այդ մաֆիային, որ մենք կվերացնենք այդ կառավարումը, մենք կվերադարձնենք տնտեսական հզորությունը յուրաքանչյուր վրացուն և իսկական վրացական բիզնեսին: Երբ մենք հասնենք դրան, դա թույլ կտա մեզ անմիջապես բարձրացնել աշխատավարձերը», - ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը դատարկվում է, եւ դա իրական վտանգ է: Շտկել դա, ըստ նրա, հնարավոր է միայն տնտեսության վերականգման, կենսամակարդակի բարելավման, աշխատավարձերի բարձրացման եւ տնտեսական հնարավորությունների մեծացման դեպքում:
«Ես պատրաստվում եմ ինքս դա անել: Այժմ նրանք իմ դեմ քրեական գործեր են հարուցում, միայն որպեսզի ես չգամ Վրաստան: Ես կգամ եւ իմ թիմի հետ միասին կիրականացնեմ այս բոլոր ծրագրերը: Ես իմ ժողովրդին դժվարությունների մեջ չեմ թողնի: Ես նրան չեմ հանձնի մաֆիային: Դա պետք է ավարտվի: Վրաստանը պետք է ազատագրվի», - ասել է Սաակաշվիլին:


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...