Այս գործընթացի պատճառը Սերժ Սարգսյանն է
Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված իշխանական լրատվամիջոցների հրապարակումներն ու «վերլուծությունները» կարդալուց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը իլյումինատ ա կամ մասոն։ Իհարկե, նման բան չկա, բայց ինքներդ դատեք։ Երբ այս կամ այն ներկայիսկամ նախկին պաշտոնյա հայտարարում է, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, այդ լրատվականներն ու «վերլուծաբանները» այն թեզն են առաջ քաշում, թե դա արվում է Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ։
Ժամանակին այդպես ասում էին Գագիկ Ծառուկյանի մասին, երբ նա դուրս եկավ կոալիցիայից։ Նույնը նրա մասին կրկնում են և հիմա։ Նման բան ասում են նաև Սեյրան Օհանյանի, աժմ արդեն Հովիկ Աբրահամյանի մասին։ Կասեն նաև այլ մարդկանց հասցեին, որոնք ամենայն հավանականությամբ կլքեն Սերժ Սարգսյանի թիմը։
Չնայած, ուրիշ ի՞նչ կարող են ասել։ ՀՀԿ ղեկավարն իր ենթակա լրատվականների միջոցով փորձում է վերահսկողության պատրանք ստեղծել, թե իբր նրա իշխանությունը դեռևս տարածվում է նաև այդ մարդկանց վրա։ Իրականում սակայն մենք գործ ունենք իշխանական կուսակցության պառակտման հետ։ Դժգոհություններ ստեղծված իրավիճակի հետ կային շատ վաղուց, պարզապես հիմա՝ մի կողմից հարմար պահ է ստեղծվել իրավիճակը փոխելու համար, մյուս կողմից էլ շատերը գիտակցում են, որ եթե Սերժ Սարգսյանը հաղթի, դա կլինի բոլորիս վերջը և նրան այլևս ոչինչ չի կանգնեցնի։
Այն ինչ այժմ տեղի է ունենում, շատ տրամաբանական է, այս գործընթացի պատճառն իրոք Սերժ Սարգսյանն է, սակայն այս ամենը տեղի է ունենում ոչ իր կամքով։
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան
Քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը
Սերժ Սարգսյանը Բեռլինում ողջունել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները (Տեսանյութ)
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի