Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Թուրքիայում փլուզվել է բացօթյա թանգարանի մուտքի մոտ գտնվող ժայռային գոյացությունը Կատալոնական Բարսելոնան պատրաստ է դիտարկել Ֆերմին Լոպեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները Օլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում է Կենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանում Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ես Լամին Յամալի տաղանդի մեծ երկրպագուն եմ. Թիերի Անրի Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ում Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող

Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասինՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԴատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԹուրքիայում փլուզվել է բացօթյա թանգարանի մուտքի մոտ գտնվող ժայռային գոյացությունըԿատալոնական Բարսելոնան պատրաստ է դիտարկել Ֆերմին Լոպեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներըՕլեշկի քաղաքում հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարը պահպանվում էԿենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանումՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵս Լամին Յամալի տաղանդի մեծ երկրպագուն եմ. Թիերի ԱնրիԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՈւսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի պետք է աշխատել ՀՀ-ումԿիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայողՎարչապետն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարինԱլիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամՀավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ ՓաշինյանԳեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասըՆեթանյահուին չի հաջողվում միանձնյա կառավարություն ձևավորելԿովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջանԽստորեն դատապարտում եմ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի պահվածքը. ՌուբինյանՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ. կա 3 ձերբակալվածՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակի առիթովԻմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. ՓաշինյանԱմբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա բռունցքներով հարձակվելը թուլության նշան է. Վահագն ԱլեքսանյանՓլվածք Գաջեգործների փողոցում․ օգնության են հասել փրկարարներըՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԽորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանCOP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումըԵթե ընդդիմությունը որոշի դեմ քվեարկել, կսկսվի քաղաքական պրոցեսՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍՈվ որ ունի մեկ ձայնից ավելի, ինքն իմ դասակարգային թշնամին էՍահմանադրությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը․ վարչապետՄադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղելՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկըՅուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեցԱմեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. ԱղաջանյանԿասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձԹեհրանը պատրաստ է դիվանագիտության. ԱրաղչիԻ՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգըԱրուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Մշակույթ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում կայացավ հանդիպում արդի հայ քնարերգության ներկայացուցիչ Սաշ Հայկազունու հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար  Տիգրան Նիկողոսյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ընթերցանության տարվա» և հոկտեմբերին նշվող Թարգմանական գրականության ամսվա շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ընթերցանությունը և արժևորել գրական խոսքը։ Հրավիրված հյուրերի կազմում էր նաև թարգմանիչ, բանաստեղծ Կոնստանտին Շաքարյանը։

Հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի դպրոցների ուսուցիչներ ու բարձր  դասարանների աշակերտներ, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ընթերցողներ, քաղաքային ու մարզային գրադարանների աշխատակիցներ։

Սաշ Հայկազունու անցած բանաստեղծական ճանապարհի, ստեղծագործական առանձնահատկությունների մասին խոսեցին ՀՀ գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող  Տիգրան Նիկողոսյանը և «Գեղամա աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը։

Հեղինակի բանաստեղծությունների ընթերցանությամբ հանդես եկան դերասաններ Անուշիկ Զանգիզորյանը և Հովհաննես Վարդանյանը։ Ռուսերենով թարգմանված ստեղծագործությունները ներկայացրեց թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը, ով մշտապես համագործակցում է Սաշ Հայկազունու հետ։   

Ընթերցողները Սաշ Հայկազունուն ուղղեցին հարցեր՝ նրա ստեղծագործական աշխարհն իրենց համար մոտիկից բացահայտելու համար։ Բանաստեղծի հետ ծավալվեց ջերմ ու անմիջական զրույց գրական արժեքների, հայ գրականության անցյալի, ներկայի ու վաղվա օրվա, բազմաթիվ այլ թեմաների շուրջ։

Ընթերցողներից մեկի այն հարցի, թե արդյոք ստեղծագործելու համար բանաստեղծին չի խանգարում հայրենիքից դուրս ապրելու հանգամանքը, Սաշ Հայկազունին ասաց, որ թեև արդեն քսանյոթ տարի ապրում է ՌԴ Վոլգոգրադ քաղաքում, սակայն ոչ մի ակնթարթ իրեն չեմ պատկերացրել հայկական միջավայրից, հայրենի աշխարհից դուրս, ազգային ոգուց գեթ մի ակնթարթ կտրված։ «Հայրենիքն իմ հոգում է միշտ, իմ բոլոր ստեղծագործությունների ամեն մի տողի, բառի ու բանի մեջ։ Ու այդպես էլ կլինի իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում։ Ինձ ոգեշնչող միակ ուժը մնում է Հայոց հայրենիքը»,-ավելացրեց բանաստեղծը։

Սաշ Հայկազունին ծնվել է Երևանում: Նախադպրոցական տարիներն անցել են Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ տատիկի պատմած հեքիաթների գունազարդ ու կախարդական աշխարհում։ Ավարտելով Երևանի թիվ 155 միջնակարգ դպրոցը, ընդունվել է  Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիական ֆակուլտետը, ապա երկար տարիներ դասավանդել դպրոցում։ Այնուհետ ընդունվել է Երևանի Հայբուսակ բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1999 թվականից  տեղափոխվել ու բնակվում է  Վոլգոգրադ քաղաքում։

2015 թվականին լույս է տեսել «Մենակությունս»,  2018 թվականին՝ «Հեքիաթ հավերժի»,  2021 թվականին՝ «Խելակորույս աշխարհ» 2025 թվականին՝  «Հրաբուխի շուրթին» բանաստեղծությունների  ժողովածուները։

Տպագրվել է «Գրական թերթ»-ում, «Արմավ» գրական-գեղարվեստական մշակույթային կայքում, grakan.am կայքում, «Գարուն» ամսագրում, ԱՄՆ-ի հայ գրողների և լրագրողների միության «Վերնատուն» պարբերականում, «Մաշտոց» գրական համահայկական առցանց հանդեսում և այլ պարբերականներում։

2021 թվականի հունիսից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ունի երկու զավակ և մեկ թոռ։

«Հանդիպումն անցավ շատ ջերմ գրական մթնոլորտում։ Իսկ կարևորն այն է, որ մեր ընթերցողներն անմիջական շփում ունեցան արդի հայ բանաստեղծության ներկայացուցիչներից մեկի հետ, ով արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել Հայաստանում ու նրա սահմաններից դուրս, ով ընթերցողներին ներկայանում է բանաստեղծական հստակ, ուրույն ձեռագրով։ Մեր գրադարանը ևս հարստացավ Սաշ Հայկազունու նվիրած հեղինակային բոլոր գրքերով, որոնք այսուհետ հասանելի են լինելու ընթերցողներին»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։

Հանդիպումից հետո  հյուրերը  շրջեցին գրադարանի բաժիններում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին  ու գրքային ֆոնդին։