Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել ՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը Յուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեց Ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան Կասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտության. Արաղչի Ի՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ) Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում Վազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղելՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկըՅուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեցԱմեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. ԱղաջանյանԿասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձԹեհրանը պատրաստ է դիվանագիտության. ԱրաղչիԻ՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգըԱրուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովԼիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան ՉելսիինԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետՔնեսեթի ընտրությունների արդյունքները խոչընդոտում են ՎաշինգտոնինՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային խոսույթի առնչությամբՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակելԳեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիCOP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՖուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցելԱնդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանըՆորատուսցի Ալիկ մականվամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցԵրևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլըՖլավիու Բոլսոնարուն բաց նամակ է հրապարակել բրազիլացի ժողովրդինԻսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում էԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի հերթական նիստը (տեսանյութ)Apple-ը խորհուրդ է տվել խնդիրների դեպքում դիմել AppleCare ծառայությանըՍոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ ՊապոյանԱրան դու ես․ քաշքշուկ Ազգային ժողովում (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըՌուսաստանն իր Rassvet նախագիծը դիտարկում է որպես Starlink-ի այլընտրանքԾավ բնակավայրում խմելու ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆՕգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգումԻրանում ԱԹՍ-ների արտադրությունը դժվարացել էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԿարևոր գործ․ Սոս Ջանիբեկյանի մեկ օրը հրշեջ-փրկարարների հետ (տեսանյութ)ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին խողովակների գողությունը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի օգնություն կտրամադրիՄանչեսթեր Սիթին նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրԾեծկռտուք ռեստորանում, գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Քաղաքականություն

Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը

Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը։ Ուզում եմ փաստել, որ այսօր և վաղը վերջին երկու օրերն են հնամաշ ենթակառուցվածքի գործարկման համար։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 29-ի նիստին ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը, որ մինչ այս պահը ստացած բոլոր դիմումները կարողանանք սպասարկել և տպագրել հին նմուշի փաստաթղթեր, իսկ նոյեմբերի 1-ից կկարողանանք նոր նմուշի փաստաթղթեր տրամադրել քաղաքացիներին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա առաջին անգամ ներդրվելու է նախագրանցման ինստիտուտը, որպեսզի քաղաքացին մինչև գրասենյակ գալը կարողանա ամբողջ պրոցեսն իրականացնել թվային պլատֆորմում՝ տնից կամ որևէ այլ վայրից, որտեղից իրեն հարմար կլինի։ Պետությունը՝ ի դեմս ՆԳՆ-ի, մինչև գրասենյակ մուտք թույլ տալը բնակչության պետական ռեգիստրով կիրականացնի քաղաքացու ամբողջական ստուգումը, և պետության կողմից կանաչ լույս ստանալուց հետո անձը կարող է այցելել մասնավոր գրասենյակ։

«Նախագրանցման շրջանակում գրասենյակ այցելելու համար մեյլին ստանալու ենք QR-կոդ, և կարևորն այն է, որ վճարումն ամբողջովին իրականացվելու է մինչև գրասենյակ այցելությունը, որովհետև անկանխիկ վճարման տրամաբանության մեջ պլատֆորմով պիտի իրականացնենք վճարումներ և գանք գրասենյակ, հանձնենք միայն մատնահետք, լուսանկարահանվենք մասնավոր գործընկերոջ գրասենյակում, և այդքանով կավարտվի մեր գործարքը»,- պարզաբանեց նախարարը։

Քաղաքացուն կտրվի նաև ինքնասպասարկման Kiosks սարքերից օգտվելու հնարավորություն, որը թույլ կտա երկու պրոցեսներն էլ առանց որևէ ծառայողի հետ շփման ավարտել՝ ինքնուրույն նկարվել, ինքնուրույն հանձնել մատնահետք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ վատ լուրն այն է, որ բոլորիս կյանքի՝ տասնյակ տարիների անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են, և մարդկանց՝ անձնագիր ստանալու տեղը փոխվում է։ Նոյեմբերից ամբողջ հանրապետությունում կգործի 14 գրասենյակ, որոնցից 2-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի գրասենյակները կգործեն մոլերում։

«Հայաստանում բիոմետրիկ անձնագիր ունեցողները սահմանը հատելու են առանց սահմանապահի հետ որևէ կոնտակտի, այսինքն՝ հիմա մենք արդեն աշխատում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում կամ անցակետերում կենսաչափական անձնագիր ունեցողն անձնագիրը դնի, դուրս գա, իսկ այլ երկրներում՝ կախված նաև մեր երկկողմ պայմանավորվածություններից։

Օրինակ՝ կարող ենք Ֆրանսիայի կամ ԵՄ-ի հետ պայմանավորվել, որ տվյալների փոխանակում ենք իրականացնում, այսինքն՝ դրսում էլ գնալ-գալիս [քաղաքացին] սահմանային կետերը հատում է բիոմետրիկ անձնագրով, այսինքն՝ անձնագիրը նայելու, ճմռթելու, կծելու՝ էս գործողությունները դուրս են գալիս։ Սա շատ մեծ կոմֆորտ է ապահովում մարդու շարժունակության համար։

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պրոցեսում սա ունի անկյունաքարային նշանակություն»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սրանով ՀՀ-ում թվայնացման նոր էջ է բացվում, իսկ բիոմետրիկ անձնագրերը համապատասխանելու են միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին։

Նախարար Սարգսյանը նաև տեղեկացրեց՝ նրանք, ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավեր է, կարող են այն օգտագործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Իսկ երբ ցանկություն ունենան ստանալու բիոմետրիկ փաստաթուղթ, պետք է հանձնեն իրենց մոտ եղած բոլոր փաստաթղթերը։