Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով
Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները, որոնց կմասնակցեն Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Յուրի Ուշակովի խոսքով՝ հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, թեև Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական պատվիրակության կազմը ևս դեռ վերջնականացված չէ։
«Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամկետը կախված կլինի տարբեր գործոններից, այդ թվում՝ ռազմաճակատում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից»,- մանրամասնել է Ուշակովը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին եվրոպական կողմի մասնակցությանը՝ Վլադիմիր Պուտինի օգնականը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում։ Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ բանակցություններում Եվրոպայի հնարավոր ներկայացուցչի հարցը կդիտարկվի շատ ավելի ուշ փուլերում, այժմ քննարկումներին մասնակցելու են միայն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն է
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին