Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղել ՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը Յուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեց Ամեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. Աղաջանյան Կասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտության. Արաղչի Ի՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ) Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգը Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Գևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարում Վազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)

Մադրիդում քաղաքացիների և ոստիկանության միջև բախումներ են եղելՀՀ կառավարությունը հաստատեց դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկըՅուվենտուսը պարտություն կրեց, իսկ Նապոլին հաղթանակ տոնեցԱմեն ելույթից հետո Էդգար Ղազարյանը պետք է ծեծ ուտի՞. ԱղաջանյանԿասեցվել է Միլագրո հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձԹեհրանը պատրաստ է դիվանագիտության. ԱրաղչիԻ՞նչ է բուլինգը, ինչպե՞ս է դրսևորվում և ինչպե՞ս պետք է պաշտպանել երեխային․ մանրամասնում է մասնագետը (տեսանյութ)Նոյեմբերի 1-ից գործարկվելու է ՀՀ-ում սպասված բիոմետրիկ նոր համակարգըԱրուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի մասինԳևորգ Թադևոսյանը ըմբշամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալը սպասված արդյունք է համարումՎազգեն Թևանյանն ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում է (տեսանյութ)ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումներըՆա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտՎերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. ՈւշակովԼիվերպուլը սեփական հարկի տակ հյուրընկալեց լոնդոնյան ՉելսիինԼՂ-ից տեղահանվածները կշարունակեն սոցաջակցություն ստանալ նաև 2027-ինՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետՔնեսեթի ընտրությունների արդյունքները խոչընդոտում են ՎաշինգտոնինՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային խոսույթի առնչությամբՄերոնք պատրաստվում են․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակելԳեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիCOP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտինՖուտբոլային երեկոն անսպասելի ավարտ է ունեցելԱնդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանըՆորատուսցի Ալիկ մականվամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնիցԵրևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլըՖլավիու Բոլսոնարուն բաց նամակ է հրապարակել բրազիլացի ժողովրդինԻսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում էԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 29-ի հերթական նիստը (տեսանյութ)Apple-ը խորհուրդ է տվել խնդիրների դեպքում դիմել AppleCare ծառայությանըՍոցհարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, խնդրում եմ չարձագանքել հաղորդագրություններին․ ՊապոյանԱրան դու ես․ քաշքշուկ Ազգային ժողովում (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըՌուսաստանն իր Rassvet նախագիծը դիտարկում է որպես Starlink-ի այլընտրանքԾավ բնակավայրում խմելու ջուրը համարվում է անվտանգ․ ԱՆՕգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգումԻրանում ԱԹՍ-ների արտադրությունը դժվարացել էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիԿարևոր գործ․ Սոս Ջանիբեկյանի մեկ օրը հրշեջ-փրկարարների հետ (տեսանյութ)ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Վաղարշապատի համայնքային ոստիկանները կանխեցին խողովակների գողությունը (տեսանյութ)Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիարդ ֆունտ ստեռլինգի օգնություն կտրամադրիՄանչեսթեր Սիթին նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրԾեծկռտուք ռեստորանում, գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Հայաստան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Դրանք նվիրված են նաև Հայաստանի անկախության 35-ամյակին։

Միջոցառումների շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր առաքելության շրջանակում մշտապես կարևորել է մարդկության ստեղծագործական միտքը, մշակութային բազմազանությունն ու պատմական հուշարձանների պահպանությունը։

«Մեկ դար առաջ մեծանուն հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ստեղծեց մի գլուխգործոց, որտեղ միահյուսվեցին հայկական ճարտարապետական ավանդույթներն ու քաղաքաշինական արդիական միտումները։ Հայկական վարդագույն տուֆով կերտված այս անսամբլը դարձավ ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության խորհրդանիշը, այլև համաշխարհային քաղաքաշինության ու ճարտարապետության պատմության, մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,- ասել է Տիգրան Վիրաբյանը։

Նա հավելել է, որ Հանրապետության հրապարակն իր բացառիկ համաչափությամբ, ազգային ոգով և հավաքական հիշողությունը կրելու առանձնահատկությամբ վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես կարող է քարը դառնալ պատմություն, մշակույթ և երկխոսության հարթակ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն ներկայացնում է Հանրապետության հրապարակի 100-ամյա պատմությունը, այլև հնարավորություն է ընձեռում բացահայտելու ժամանակակից Հայաստանի ստեղծարար միտքը։

«Կարող եք տեսնել, թե ինչպես են Հանրապետության հրապարակի զարդանախշերն արտացոլված նաև հայկական տարազներում և նորաձևության ոլորտում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը։

Նա տեղեկացրել է, որ ցուցադրության այս հատվածը ներկայացնում է «Տերյան» մշակութային կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005 թվականի կոնվենցիայի շրջանակում իրականացնում է «Մշակույթն իմ ուղին է» դրամաշնորհային ծրագիրը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պահպանելու, հոգատարությամբ փայփայելու և գալիք սերունդներին անխաթար փոխանցելու այս հոյակերտ ժառանգությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությանը՝ ի դեմս դեսպան Արամ Հակոբյանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ միջոցառումների իրականացման համար ընձեռված հնարավորության և ցուցաբերած աջակցության համար։

Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը։ Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, «Արմենպրես» լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից։ Լուսանկարների ցուցահանդեսին զուգահեռ «Տերյան» մշակույթի կենտրոնը ներկայացրել է հայկական տարազների ցուցադրությունը, որոնց զարդանախշերը համադրված են Հանրապետության հրապարակի նախշերի հետ:

Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշում էր կայացվել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ.) ծննդյան 150-ամյակը և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ.) 100-ամյակն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում։