Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնել ընտանեկան բռնության կանխարգելման, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային և խորհրդարանական քննարկումների ընթացքում բռնությունն արդարացնող և բռնության ենթարկված անձանց թիրախավորող խոսույթի վերաբերյալ՝ ընդգծելով մարդու իրավունքների չափանիշների պահպանման կարևորությունը։
«Ընտանեկան բռնության կանխարգելման թեմային, այդ թվում՝ օրենսդրությանն ու դրա փոփոխություններին առնչվող հրապարակային քննարկումները հաճախ ուղեկցվում են այնպիսի խոսույթի օգտագործմամբ, որն ըստ էության խորացնում է բռնությունն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող, բռնության մասին հաղորդելուց ձեռնպահ մնալու և համանման այլ կարծրատիպերը։
Ընդ որում՝ այսպիսի խոսույթ հնչում է նաև ժողովրդավարական քննարկումների ամենակարևոր ամբիոնից՝ խորհրդարանական տարբեր քննարկումների ընթացքում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետական իշխանության ներկայացուցիչներն ու հանրային գործիչներն իրենց կարգավիճակի բերումով պատասխանատվություն են կրում ինչպես բռնության կանխարգելման, այնպես էլ հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարման համար։ Դա ենթադրում է առավելագույն զգայունություն մարդու իրավունքներին առնչվող այնպիսի թեմաների քննարկման ընթացքում, որոնց առնչությամբ հատկապես մեծ են հասարակությունում առկա խնդիրները։
Ընդ որում՝ միջազգային չափանիշների տեսանկյունից` խոսքի ոչ զգայուն բնույթն արդեն իսկ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց է դարձնում խոսքն ինքնին՝ անկախ օգտագործման նպատակից:
Ավելին՝ նման ոչ զգայուն խոսքի տեսակների կիրառումը կարող է դիտարկվել որպես էթիկայի կամ վարքագծի կանոնների խախտում թե´ պաշտոնատար անձանց, թե´ մասնագիտական համայնքների դիտանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ժողովրդավարական բանավեճը ցանկացած քաղաքակիրթ հասարակության հիմնաքարն է։ Կարելի է համամիտ չլինել որևէ օրենսդրական փոփոխության կամ հնչեցված գաղափարի հետ:
Կարելի է մարդու իրավունքների չափանիշների պահպանմամբ առողջ քննադատություն հնչեցնել ցանկացած օրինագծի կամ գաղափարի առնչությամբ։ Միևնույն ժամանակ, այդ քննարկումները չեն կարող ուղեկցվել մարդու իրավունքների չափանիշներին հակասող, այդ թվում` բռնությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն արդարացնող, բռնության ենթարկված անձանց թիրախավորող կամ կարծրատիպերը այլ կերպ խորացնող խոսույթով»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կառավարության քաղաքական հանձնառությունն է
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին