Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով։
«Հարգելի՛ տիկին Նավասարդյան,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով։
Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։
Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։
Սիրելի՛ տիկին Նավասարդյան,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին
Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել