Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել Հայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ Համակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործին Հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումները Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. Հաջիև

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել Աշտարակ միլկ կաթի մթերման կետի աշխատանքը կասեցվել է ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներ
Հայաստան

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտում» կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը, որը համախմբել է երիտասարդներին, քաղաքականություն մշակողներին, փորձագետներին, ինչպես նաև Հայաստանի և եվրոպական կառույցների ներկայացուցիչներին:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, EUNIC Armenia-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակությանն առընթեր Երիտասարդական խորհրդատվական խորհրդի (YAC) համագործակցությամբ։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Աննեթ Կրախթը, Երիտասարդ եվրոպական դեսպան (YEA) Լիա Քալֆորյանը և Երիտասարդական խորհրդատվական խորհրդի (YAC) անդամ Մադլեն Դոխոյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդգծել է բնության և կենսաբազմազանության պահպանության նկատմամբ հասարակության մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը՝ կարևորելով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։

«Մենք պետք է սովորենք լրջորեն վերաբերվել այն ամենին, ինչը հաճախ սովորական ենք համարում։ Կան բաներ, որոնք մեզ տրված են անվճար, սակայն դրանց արժեքն անգնահատելի է։ Մենք երբեմն շփոթում ենք գինն ու արժեքը։ Բնությունը, որքան էլ սովորական թվա, իրականում չափազանց բարդ և արժեքավոր համակարգ է, և մենք պետք է գիտակցենք դրա պահպանության կարևորությունը»,- նշել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով երիտասարդների մասնակցության ընդլայնմանը՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը։ Ըստ նրա` «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը հիմքեր է ստեղծում երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց ձայնը լսելի դարձնելու և որոշումների կայացման գործընթացներում մասնակցությունն ապահովելու համար։

Նախարարի տեղակալը նշել է, որ երիտասարդական կենտրոնները և երիտասարդական աշխատողների կարողությունների շարունակական զարգացումը կարևոր են երիտասարդների նախաձեռնողականության խթանման և նրանց մասնակցության ապահովման տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ նոր օրենքով ճանաչվել և համապատասխան կարգավիճակ է ստացել երիտասարդական աշխատողի մասնագիտությունը։

Քրիստինա Թաթարյանը հատկապես կարևորել է «Երիտասարդների համար՝ երիտասարդների կողմից» սկզբունքը՝ շեշտելով, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշելու իրենց առաջնահերթությունները, զարգացնելու անհրաժեշտ հմտություններն ու իրականացնելու սեփական նախաձեռնությունները։ Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանը՝ Քրիստինա Թաթարյանը նշել է, որ երիտասարդական կենտրոնները ևս ներգրավվել են բնապահպանական նախաձեռնություններում։ Նրա խոսքով՝ բնության և կենսաբազմազանության պահպանությունն այսօր երիտասարդ սերնդի առաջնահերթություններից է, և անհրաժեշտ է շարունակաբար աջակցել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ COP17-ից հետո։

Ֆորումն անցկացվել է ինտերակտիվ «Fishbowl» ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին անմիջականորեն ներգրավվելու քննարկումներին և փոխանակվելու գաղափարներով։ Անդրադարձ է կատարվել կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանը, երիտասարդների բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը, կանաչ հմտությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստան–ԵՄ համագործակցությանը` բնապահպանական նախաձեռնություններում երիտասարդների առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով։