Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքը Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ Ինչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ Աճել է Brent տեսակի նավթի գինը Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին Պահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդը Ինձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. Թրամփը Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան

Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրներըԻսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ YnetԹրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. AxiosՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համարՇնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարարՊարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԻրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համարԲացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպքԱյս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվիԴատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀայաստանինՄանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրըՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ի հարվածներն Իրանին «բացարձակապես անհրաժեշտ էին»․ Մարկ ՌյուտեԳազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառովՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամՀԷՑ-ի 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. ՊետրոսյանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգիԱրգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքըՎարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալներըԱբովյանին կվերադարձվի զբոսայգու հողատարածքՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետՀայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՅըլմազԳագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել էՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր կարտադեն
Հայաստան

Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը, նշված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:

Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։

Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։

Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:

Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։

Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։