Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները

Ռուս- ուկրաինական պատերազմի սկսվելուց` 2022 թվականի փետրվարից Լեհաստանը Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում երեք ուղղությամբ՝ սպառազինության փոխանցում, ուկրաինացի զինծառայողների ուսուցում եւ լոգիստիկ աջակցություն՝ այսինքն՝ Յասենկայի հաբի սպասարկում, որի միջոցով Ուկրաինա են մուտք գործում ռազմական եւ հումանիտար օգնության բեռներ։ Ըստ BBC- ի` այս տվյալները ներկայացրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, ի պատասխան ընդդիմության մեղադրանքների։

Նախարարի խոսքով՝ 2022-2023 թվականներին Լեհաստանը Ուկրաինային փոխանցել է 3,9 միլիարդ դոլարի սպառազինություն։ Դրանց թվում եղել են, մասնավորապես, Տ-72, PT-91 եւ Leopard 2A4 տանկեր, ՄիԳ-29 ինքնաթիռներ, Մի-24 ուղղաթիռներ, զրահափոխադրիչներ եւ հետեւակի մարտական մեքենաներ, հրետանային համակարգեր ու դրանց արկեր։

2024 թվականից մինչեւ այսօր Վարշավան տրամադրել է 412 միլիոն դոլարի օգնություն։

Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ օգնության ծավալների նվազումը հիմնականում կապված է լեհական պաշարների սպառման հետ։ Սակայն Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինան Վարշավայից ստացել է, մասնավորապես, տանկային եւ հրետանային զինամթերք, ավիառումբեր եւ հրթիռներ, այդ թվում՝ PAC-3 հրթիռներ Patriot համակարգերի համար։

«Լեհ հարկատուն գումար է ծախսում Ուկրաինային աջակցելու համար՝ հանուն սեփական անվտանգության։ Հենց դրա համար ենք մենք ՆԱՏՕ-ի կազմում, որպեսզի պատերազմը երբեք չգա այստեղ։ Եվ եթե պատմության մեջ այնպես է ստացվում, որ ինչ-որ մեկը պայքարում է նաեւ մեր ազատության համար, ապա, հակառակ բոլոր զգացմունքներին՝ իսկ դրանք կան, եւ ինձ նույնպես երբեմն նյարդայնացնում են իրավիճակները, երբ, օրինակ, տեսնում ենք թանկարժեք մեքենաներով երիտասարդ ուկրաինացիների, որոնք խախտում են օրենքը եւ մուտք են գործում Մորսկե Օկո [լիճ, որը գտնվում է ազգային պարկի տարածքում], չի կարելի կորցնել գլխավորը՝ լեհական պետության անվտանգությունը», - հայտարարել է Կոսինյակ-Կամիշը։

Քաղաքական գործիչը նաեւ զգուշացրել է Ուկրաինայում թշնամիներ փնտրելուց՝ ընդգծելով, որ Լեհաստանի իրական սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։

Միեւնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը չի նշանակում հրաժարվել պատմական իրադարձությունների, այդ թվում՝ Վոլինյան ողբերգության վերաբերյալ բարդ հարցերի շուրջ երկխոսությունից։

(Վոլինյան ողբերգություն է կոչվում Երկրորդ աշխարհամարտում Արեւմտյան Ուկրաինայում Ուկրաինական ապստամբական բանակի կողմից ազգությամբ լեհերի զանգվածային կոտորածները. Խմբ)։

«Պատմական ճշմարտության համար պայքարը չի հակասում այս օգնությանը։ Ընդհակառակը՝ ընկերները պետք է միմյանց հետ անկեղծ խոսեն։ Պատմական ճշմարտությունը հիմք է ապագայում լավ համագործակցություն կառուցելու համար, եւ մենք պետք է այս հարցում վճռական լինենք», - ասել է նա։